Բաժիններ՝

Պուտինը և Ռայիսին քննարկել են Իրանի միջուկային գործարքի կատարումը վերսկսելու հեռանկարները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի միջուկային գործարքի՝ Գործողությունների համապարփակ ծրագրի կատարման գործընթացը վերսկսելու հեռանկարները:  Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Աղբյուրը նշում է, որ Պուտինն ու Ռայիսին գոհունակություն են հայտնել ռուս-իրանական հարաբերությունների ձեռք բերված մակարդակի վերաբերյալ: Նախագահները նաև քննարկել են համատեղ խոշոր նախագծերի իրականացումը և կորոնավիրուսի համավարակի դեմ համատեղ պայքարը:

Նախագահ Պուտինը շնորհավորել է Էբրահիմ Ռայիսիին ընտրություններում հաղթելու և Իրանի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Ըստ ՏԱՍՍ-ի, սա Ռայիսիի առաջին հեռախոսազրույցն էր Պուտինի հետ՝ հունիսին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031