Հաիթիում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 189-ի
Օգոստոսի 14-ին Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն աճել է մինչև 2 189, վիրավորվել է 12 հազարից ավելի մարդ: Օգոստոսի 18-ին այդ մասին հայտնել է հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչությունը:
Գերատեսչության տվյալներով՝ 1 832 մարդ է զոհվել Հարավի դեպարտամենտում, 218-ը՝ Գրանդ Անսի դեպարտամենտում, 137-ը՝ Նիպի դեպարտամենտում և երկուսը՝ Հյուսիս – Արևմուտքի դեպարտամենտում:
Նաև արձանագրվել է 12 268 վիրավոր: Տարածաշրջանում լիովին կամ մասնակի ավերվել է ավելի քան 100 հազար շենք, այս պահին փրկարարները շարունակում են մարդիկ փնտրել փլվածքների տակ:
Օգոստոսի 14-ի առավոտյան Հաիթիի շրջանում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Լե Կե կոմունայից 40 կիլոմետր հեռավորության վրա, որի բնակչությունը շուրջ 125 հազար է, օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորությունում:
Լրջորեն տուժել են Հարվի, Գրանդ Անսի և Նիպի դեպարտամենտները: Կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: