
«Թալիբան»-ը կրակ է բացել Աֆղանստանում հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ

«Թալիբները կրակ են բացել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, որն անցկացվում էր ի պաշտպանություն Աֆղանստանում ազգային դրոշի: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Ակցիայի մասնակիցները հավաքվել էին Նանգարհարի նահանգում: Ինչպես հաղորդում է գործակալությունը, հրաձգության հետեւանքով զոհվել է երկու մարդ, 12-ը՝ տուժել են:
Ավելի վաղ «Թալիբան»-ը հայտարարել էր երկրում իշխանությունը վերցնելու մասին:
Հանրապետության նախագահ Աշրաֆ Ղանին փախել է Աֆղանստանից: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, թե կարելի է արդյոք հավատալ Աֆղանստանում «ընդհանուր համաներման» վերաբերյալ թալիբների հայտարարությանը: