
Թուրքական 5-րդ սերնդի ազգային ռազմական ինքնաթիռները պատրաստ կլինեն 2023 թվականին

Թուրքիայում շարունակվում է հինգերորդ սերնդի ազգային ռազմական ինքնաթիռների (MMU) ստեղծման նախագծի իրականացումը: Այս մասին Ստամբուլում ընթացող IDEF 2021 պաշտպանական արդյունաբերության 15-րդ միջազգային ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնել է թուրքական Türk Havacılık Havacilikve Uzay Sanayii (TUSAŞ) ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը:
«2023 թվականի մարտի 18-ին HÜRJET ուսումնական ինքնաթիռը և ATAK-2 ուղղաթիռը երկինք կբարձրանան, և տեղի կունենա ազգային ռազմական ինքնաթիռը պահեստից դուրս բերելու արարողություն»,-ասել է Քոթիլը:
Օդանավի շահագործման արարողությունը համընկնելու է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի տոնակատարության հետ: