Շոգ եղանակը բազմաթիվ անտառային հրդեհներ է առաջացրել Բուլղարիայում, հրդեհային վտանգի արտակարգ ինդեքս է հայտարարվել երկրի հարավի, հյուսիսի եւ կենտրոնական մարզերի 15 շրջանում:
Դատապարտյալներին ներում շնորհելը իմ օրինական իրավունքն է, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ հրաժարվելով Ֆրանսիայից մեկնաբանել իր ընդունած վերջին որոշումը:
«Ադրբեջանից և Թուրքիայից մենք միշտ պետք է վտանգ սպասենք, և դա իրենք էլ չեն թաքցնում: Տեսեք՝ ինչ է ասում Ադրբեջանի ղեկավարությունը, հասարակությունը, և այդ հայատյացությունն այնտեղ սերմանում են մսուր-մանկապարտեզներից: Նույնը՝ Թուրքիան»:
Իսպանիայի ռազմածովային նավատորմի նավն օգոստոսի 30-ին Իտալիայից պիրենեյան թագավորություն է հասցրել այն միգրանտների մի մասին, որոնք փրկվել էին Proactiva իսպանական ոչ կառավարական կազմակերպության (ՈԿԿ) Open Arms նավի կողմից:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բեշար Ջաֆերին հայտարարել է, որ պաշտոնական Դամասկոսը դեմ է Սիրիայի տարածքում ստեղծվելիք անվտանգության գոտուն, որի շուրջ նախնական համաձայնության են հասել ԱՄՆ-ն ու Թուրքիան։
Թուրքիան շարունակում է տանկեր և զինամթերքով բեռնված զրահամեքենաներ ուղարկել դեպի Սիրիայի սահման:
Օգոստոսի 30-ին Հոնկոնգում բերման են ենթարկվել «Դեմոսիստո» կուսակցության ակտիվիստներ Ջոշուա Վոնգը եւ Ագնես Չոուն. նրանց մեղադրում են անօրինական հավաքներ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու կոչեր անելու մեջ:
Բրիտանական կառավարությունը մտադիր է մեծացնել Brexit-ի շուրջ բանակցությունների ինտենսիվությունը՝ փորձելով բարելավել Բրյուսելի հետ գործարքի պայմանները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արարարողության ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի տիեզերական հրամանատարության աշխատանքի պաշտոնական մեկնարկ մասին եւ տիեզերքը համարել է ռազմական գործողությունների հերթական ասպարեզը։
Թուրքիայի օդուժի ներկայացուցիչները մեկնել են Ադրբեջան` մասնակցելու «TurAz Արծիվ-2019» համատեղ զորավարժություններին։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգի նահանգապետ Բրայան Քեմպը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել 12 օկրուգում «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել ուղեւորությունը Լեհաստան:
Facebook ընկերությունը խստացրել է քաղաքական գովազդի զետեղման կանոններն իր սոցիալական ցանցերի ամերիկյան սեգմենտում՝ 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտությունների նախապատրաստման շրջանակներում:
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը մահապատժի վերականգնման շուրջ ընթացող քննարկումների համատեքստում հայտարարությամբ է հանդես եկել:
Ֆրանսիան Եվրահանձնաժողովից (ԵՀ) 1 միլիարդ եվրո վաղաժամկետ վճարման է հասել է ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության ֆինանսավորման շրջանակում իրեն հասանելիք դոտացիաներից:
«Հայաստանը խուսափում է մասնակցել ՆԱՏՕ-ի որոշ զորավարժությունների, որոնք անցկացվում են Վրաստանում, կամ գուցե չի խուսափում, այլ նպատակահարմար չի համարում, սակայն կա տպավորություն, որ այս ուղղությամբ չկա ավելի ակտիվ աշխատանք»։
Եվրամիությունը քննարկում է իր կազմի մեջ մտնող երկրներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը, եթե նրանք հիբրիդային սպառնալիքների օբյեկտ են դարձել ԵՄ-ի այլ պետությունների կողմից:
Ուկրանայի Գերագույն ռադայի նախագահ է ընտրվել «Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցության ղեկավար Դմիտրի Ռազումկովը:
Թուրքիայի զինված ուժերը, համագործակցելով Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության հետ, օդային հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսային Գարա շրջանի ուղղությամբ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ-ին առաջարկում է բելառուս-ամերիկյան հարաբերություններն սկսել մաքուրէջից:
Առնվազն 208 միգրանտների են փրկել Իսպանիայի ափերի մոտ:
Շոտլանդիայում բրիտանական Պահպանողական կուսակցության առաջնորդ Ռութ Դեւիդսոնը օգոստոսի 29-ին հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը, ինչն անխուսափելիտորեն կհանգեցնի թագավորության հյուսիսում թորիների դիրքերի թուլացման:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եւ նրանք քննարկել են «նորմանդական քառյակի»՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստումը, որը պետք է տեղից շարժի «Մինսկի համաձայնությունների» կատարման հետ կապված իրադրությունը:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Մինսկ, որտեղ հանդիպում կունենա Բելառուսի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ:
Իրանը չի կարող ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալ այն պայմաններում, երբ Վաշինգտոնի կողմից պատերազմ եւ տնտեսական ճնշում է պարտադրվում:
Թուրքիայի արդարադատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինը դուրս է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից:
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան օգոստոսի 29-ի առավոտյան ընդունել է երկրի պաշտոնաթող եղած վարչապետ Ջուզեպե Կոնտեին եւ նրան հանձնարարել՝ կազմել նոր ազգային կառավարություն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:
Ռուսաստանում կայացած «Միջազգային ավիատիեզերական սրահ» (МАКС-2019) ցուցադրության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից հետաքրքրվել է, թե ի՞նչ արժե ռուսական արտադրության «Aurus» լիմուզինը, որից ունի նաև Պուտինը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կատարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության վերանայում, որը, 2019 ֆինանսական տարում ԱՄՆ-ի ռազմական բյուջեին համապատասխան, կազմում է 250 միլիոն դոլար: