ԿԺԴՀ-ում COVID-19-ի ոչ մի դեպք չեն հայտնաբերել համավարակի սկզբից ի վեր. ԱՀԿ
ԿԺԴՀ-ում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել: Օգոստոսի 18-ին այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Կազմակերպության տվյալներով՝ հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 5-ը երկրում կատարվել է քովիդի 693 թեստ, դրանք բոլորը եղել են բացասական: Ընդամենը համավարակի սկզբից ԿԺԴՀ-ի իշխանությունները թեստավորել են շուրջ 36 հազար քաղաքացիների՝ չհայտնաբերելով վարակման ոչ մի դեպք:
2020 թվականի սկզբին Փհենյանը խիստ միջոցներ է սահմանել վարակի ներթափանցումը երկիր կանխելու համար՝ լիովին փակելով արտաքին սահմանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: