
Ցանցահենները գողացել են ԱՄՆ-ում T-Mobile-ի ավելի քան 40 մլն հաճախորդների տվյալները

Ամերիկյան կապի օպերատոր T-Mobile-ը հայտարարել է, որ ցանցահենները գողացել են իր ավելի քան 40 մլն գործող և պոտենցիալ օգտատերերի տվյալները: Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականի կայքը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:
T-Mobile ընկերությունը հայտնել է, որ գողացված տվյալները ներառել են հաճախորդների անուն-ազգանունները, ծննդյան ամսաթվերն ու տարեթվերը, սոցիալական ապահովագրության համարները և տեղեկություններ վարորդական իրավունքի վերաբերյալ:
«Հատկանշական է, որ հեռախոսահամարները, բանկային հաշիվները, փին-կոդերը, գաղտնաբառերը կամ ֆինանսական տեղեկությունները նշված չեն եղել գործող կամ պոտենցիալ հաճախորդների այդ ֆայլերում», – նշված է T-Mobile-ի հայտարարության մեջ: