Բաժիններ՝

Աֆղանստանի նախկին փոխնախագահի զորքերը թալիբների դեմ մարտեր են մղում Փանջշերում

Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլա Սալեհին հավատարիմ զորքերը «Թալիբան» շարժման զինված կազմավորումների դեմ մարտեր են մղում Քաբուլից հյուսիս՝ Փանջշերում: Օգոստոսի 17-ին այդ մասին Բեյրութից հաղորդել է իրանամետ Al-Alam հեուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Սալեհին հավահտարիմ զինված ուժերը գրավել են Փարվանի նահանգի Չարինքարի շրջանը՝ այնտեղից դուրս մղելով թալիբներին: Չարինքարով եւ Սալանգի թունելով է անցնում Քաբուլը Մազարի Շարիֆի՝ Բալխի հյուսիս – արեւմտյան նահանգի վարչական կենտրոնի հետ միացնող ռազմավարական խճուղին:

Մինչդեռ աֆղանական ռազմական աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ Ազգային իսլամական շարժման առաջնորդ մարշալ Աբդուլ Ռաշիդ Դուստումն այժմ Փանջշերի կիրճ է ուղարկել 10 հազար զինվոր:

Օգոստոսի 17-ին Աշրաֆ Ղանիի նախագահության օրոք Աֆղանստանի Իսլամական Հանրապետության փոխնախագահի պաշտոնն զբաղեցնող Ամրուլա Սալեհը հայտարարել է, որ պետության ղեկավարի բացակայության պայմաններում ինքն ըստ Սահմանադրության դառնում է երկրի ղեկավարի պաշտոնակատար: Քաղաքական գործիչն աֆաններին կոչ է արել «միանալու» «Թալիբան» արմատական շարժման «դիմադրությանն»՝ ընդգծելով, որ «ոչ մի կարգի հանգամանքերում չի հպատակվի» զինյալներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս