Բաժիններ՝

ԵՀ-ն ԵՄ-ի երկրներին առաջարկել է հրաժարվել միգրանտներին Աֆղանստան վերադարձնելուց

Ներքին գործերի եվրակոմիսար Իլվա Յոհանսոնը Եվրամիության երկրներին առաջարկել է հրաժարվել անօրինական միգրանտներին հարկադրաբար Աֆղանստան վերադարձնելու պրակտիկայից եւ կազմակերպել Եվրոպայում փախստականների օրինական վերաբնակեցման մեխանիզմ:

Այդ մասին օգոստոսի 18-ին նա գրել է Twitter-ում՝ միգրացիային նվիրված Եվրամիության ներքին գործերի նախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական տեսախորհրդաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին:

«Ես նախարարներին կառաջարկեմ Աֆղանստանի վերաբերյալ գործողությունների պլան: Մենք պետք է հոգ տանենք (տարահանելու) Եվրամիության անձնակազմին, մեր եւ հարեւան երկրների քաղաքացիներին, ստեղծենք օրինական եւ անվտանգ ուղիներ (փախստականների ընդունման համար), ներառյալ Եվրամիության երկրներում տարաբնակեցման մեխանիզմը: Մենք նաեւ պետք է կտրենք անօրինական ճանապարհները եւ թույլ չտանք միգրանտների բռնի վերադարձում Աֆղանստան»,- գրել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս