
ԱՄՆ-ն օգոստոսի 14-ից գրեթե 6 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից

ԱՄՆ-ի իշխանություններն օգոստոսի 14-ից շուրջ 6 հազար մարդ են տարհանել Աֆղանստանից: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
«Վերջին նորացման պահից, որը տարածվել է երեկ (օգոստոսի 17-ի) երեկոյան, ԱՄՆ-ի զինվորականները շուրջ 1,8 հազար մարդ են տարհանել տասը C-17 ինքնաթիռներով: Օգոստոսի 14-ից ի վեր մենք տարահանել ենք գրեթե 6 հազար մարդ»,- ասել է պաշտոնյան, որի խոսքը մեջբերում է Սպիտակ տան մամուլի միավորումը:
«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել է, որ լքում է երկիրը, որպեսզի արյունահեղություն թույլ չտա:
Հանրապետության փոխնախագահ Ամրուլա Սալեհը հայտարարել է, որ պետության ղեկավարի բացակայության պայմաններում ինքն ըստ Սահմանադրության դառնում է երկրի ղեկավարի պաշտոնակատար, և թալիբների դեմ զինված դիմադրության կոչ է արել: Արևմտյան երկրները տարհանում են իրանց քաղաքացիներին և դեսպանությունների աշխատակիցներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: