
ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները ոչնչացրել են մի շարք աֆղանցիների անձնագրերը

Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները մի շարք աֆղանցիների անձնագրեր են ոչնչացրել, երբ փաստաթղթերն ու սարքավորումներն են ոչնչացրել տարհանման նախաշեմին: Այդ մասին հայտարարել է կոնգրեսական Էնդի Քիմի գրասենյակը:
«Դեսպանությունում այցագրային հարցերով ընդունելությունները չեղարկվել են, եւ անձնագրերը, որոնք տրամադրել է դեսպանությունը, ոչնչացվել են»,-նրա հայտարարությունը մեջբերում է CNN հեռուստաալիքը: Ենթադրվում է, որ փաստաթղթերը ոչնչացվել են, որպեսզի դրանց տերերը «Թալիբան»-ի զոհեր չդառնան:
«Մենք պետք է… այլ ձեւով ստուգենք առանց անձնագրերի մարդկանց, օրինակ՝ նրանց հեռախոսահամարներով: Շատ դեպքերում մենք գիտենք նրանց կոնտակտային տվյալները եւ հեռախոսահամարները, եւ այդպիսով մենք պետք է դրանք նույնականացնենք»,-CNN-ին հայտարարել է կոնգրեսական Թոմ Մալինովսկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: