Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը մեկնել է այն գոտի, որտեղ մոլեգնում են անտառային հրդեհները, եւ անձամբ մասնակցել է բռնկման օջախների մարմանը:
ԱՄՆ-ի վարչակազմը կաշխատի Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի ձեւաչափին վերադառնալու համար:
Խաղաղ օվկիանոսի մակերեւույթին հսկայական քանակությամբ պեմզա է լողում. պեմզան այնքան շատ է, որ ջուրը գործնականում չի երեւում: Հրաբխային ապակու այդ զանգվածն զբաղեցնում է ավելի քան 150 քառակուսի կիլոմետր: Դա 20 հազար ֆուտբոլային դաշտի չափ է:
«Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակել է աշխարհի ամենահզոր «Տյուլպան» 240-միլիմետրանոց ականանետով հրաձգության դանդաղեցված նկարահանման տեսագրությունը:
Բանգլադեշում հարսնացուներին հարսանիքից առաջ այլեւս հարկ չի լինի հայտնել, թե իրենք կույս են արդյոք: Այդ որոշումը, ինչպես գրել է South China Morning Post-ը, ընդունել է Գերագույն դատարանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պլանավորում է այց կատարել Բելառուս:
Apple կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը անհանգստություն է հայտնել Ամազոնիայի անտառներում մոլեգնող հրդեհների կապակցությամբ եւ հայտարարել է, որ ընկերությունը միջոցներ կհատկացնի դրանք փրկելու համար:
«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է ՆԱՏՕ-ում ամենահզոր բանակ ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը։
Անվանի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի արխիվներում պահվող մի փաստաթղթի, որը հայերի մասսայական ոչնչացման վերաբերյալ մինչ օրս հայտնի ամենահին օսմանյան փաստաթուղթն է։
«Կարծում եմ՝ կքննարկվի, թե, ի վերջո, Հայաստանը ցանկանո՞ւմ է Արցախի մասնակցությունը բանակցություններին, թե՞ ոչ, չնայած իշխանությունը խոսում է բանակցություններին Արցախի մասնակցելու անհրաժեշտության մասին, բայց նաև խոսում է այն մասին, որ Արցախը Հայաստան է»:
ՄՆ-ը Մեծ Բրիտանիա է փոխադրել B-2 Spirit երկու ռազմավարական ռմբակոծիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը (EUCOM):
«Մենք անհրաժեշտ ամեն բան կանենք, որպեսզի խոչընդոտենք առանց գործարքի դուրս գալու աղետալի տարբերակի իրագործումը, ինչի համար այս կառավարությունը մանդատ չունի»,- խոստացել է Քորբինը:
Նավը, որը միգրանտների էր փոխադրում, խորտակվել է Լիբիայի ափերի մոտ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության ներկայացուցչին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորել է Ուկրաինայի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպել Վարշավայում: Այս մասին գրել է «Եվրոպական ճշմարտություն» հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ղեկավարի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին:
Բեյրութը Մոսկվայի միջնորդությունն է ակնկալում Իսրայելի հետ հակամարտության լուծման համար, որին ՌԴ-ն կարող է «դյուրըմբռնելի ուղերձ» հղել Լիբանանի մայրաքաղաքի արվարձանում անօդաչուների հարվածներից հետո:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որպես վարչապետի պաշտոնի թեկնածու ընտրել է իր գրասենյակի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գոնչարուկին: Այս մասին հայտնել է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով աղբյուրներ:
Թուրքիայի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի կողմից գնված ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային արդեն սկսվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերն օգոստոսի 27-ի երեկոյան հեռախոսային բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ եւ կքննարկի Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու պայմանների համաձայնագրի շուրջն ստեղծված իրադրությունը:
Աշխարհում արեւմտյան գերիշխանության դարաշրջանն ավարտվում է աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով հանրապետության դեսպանների խորհրդակցությունում:
Կարկուտով ուղեկցվող սաստիկ տեղատարափը, որը օգոստոսի 26-ին մոլեգնել է Մադրիդում եւ նրա արվարձաններում, կաթվածահար է արել ճանապարհները, խախտել մետրոյի աշխատանքը եւ թիռչքների ուշացման պատճառ դարձել օդանավակայանում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ՄԱԿՍ-2019 Միջազգային օդագնացության տոնավաճառի բացման արարողությանը, ինչպես նաև հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բաքվում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ կայանալիք «Eternity-2019» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին:
ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Կիեւ: Այս մասին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանությունը:
Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոուհանիի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը հնարավոր չէ, քանի դեռ Վաշինգտոնը չի վերադարձել միջուկային գործարքի դրույթների կատարմանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Հյուսիսային Կորեան զբաղված է նոր տեսմակի հրթիռների մշտակմամբ, որոնց կալանումը հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի օգնությամբ կարող է դժվարանալ: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Տակեսի Իվայան:
Չինաստանը խիստ դժգոհություն եւ վճռական բողոք է հայտնում Հոնկոնգի իրադրության վերաբերյալ G7-ի ղեկավարների հայտարարության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ հայտնել է, որ Իսրայելում սեպտեմբերի 17-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «նոր կեղտոտ խաղ են խաղում»:
Իրանի դատարանը իրանա-բրիտանահպատակ Անուշե Աշուրիին դատապարտել է 12 տարվա բանտարկության, այդ թվում՝ «Մոսադ» իսրայելական հետախուզության հետ համագործակցության համար: Այդ մասին հայտնել է երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել օգոստոսի 27-ին Մոսկվայում կայանալիք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի միջև հանդիպման մասին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: