
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԳՀՀԾ-ի շուրջ իրադրության ցանկացած զարգացման

Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ իրադրության զարգացման բոլոր սցենարներին, եթե եվրոպական երկրները գործարկեն այն մեխանիզմը, որը կարող է բերել Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
Նրա խոսքով՝ Իրանն առաջվա պես շահագրգռված է միջուկային գործարքի պահպանմամբ եւ այդ հարցում իր դիրքորոշումը չի փոխել: «Մենք կոչ ենք անում գործարքի կողմերին՝ ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները»,-ասել է Ռաբիին, հիշեցնելով, որ Իրանը կարող է վերադառնալ իր պարտականությունների կատարմանը, որոնցից նա ավելի վաղ հրաժարվել է: Խոսելով եվրոպական երկրների կողմից միջուկային գործարքի հետ կապված վեճերի լուծման մեխանիզմի գործարկման «սպառնալիքների» մասին, որը կարող է բերել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման, նա հայտարարել է. «Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի», հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: