Բաժիններ՝

Ստոլտենբերգը Պուտինի հետ անձամբ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատրաստ է անձնական հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու դաշինքի եւ Մոսկվայի հարաբերություններում առկա դժվարությունները: Այդ մասին նա հայտարարել է դեկտեմբերի 23-ին DPA գործակալությանը տված հարցազրույցում։

«Եթե լինեն համապատասխան շրջանակային պայմաններ, ես հանդիպում կունենայի նախագահ Պուտինի հետ»,-ասել է Ստոլտենբերգը: Նրա կարծիքով՝ հենց այն ժամանակ, երբ բարդություններ կան հարաբերություններում, կարեւոր է միասին նստել բանակցությունների սեղանի շուրջը:

«Ռուսաստանը մեր խոշորագույն հարեւանն է, ինչն այդպես էլ կմնա»,-արձանագրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա կարծում է, որ, նույնիսկ եթե տեսանելի ապագայում Մոսկվայի հետ հարաբերությունները չբարելավվեն, հարկ է, որ դաշինքն ի վիճակի լինի «կառավարել» այդ հարաբերությունները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս