Բաժիններ՝

Խորվաթիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը ի հայտ չբերեց հաղթողին

Խորվաթիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար եւ նախկին վարչապետ Զորան Միլանովիչն առաջատարն է դեկտեմբերի 22-ին երկրում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում: Այդ մասին հայտնել է Պետական ընտրական հանձնաժողովը ձայների ավելի քան 99 տոկոսի հաշվումից հետո։

Միլանովիչն ստացել է ձայների 29,5 տոկոսը՝ առաջ անցնելով գործող աջ կենտրոնամետ նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչից, որը հավաքել է ձայների 26,7 տոկոսը: Անկախ թեկնածու Միրոսլավ Շկորոն երրորդ տեղն է զբաղեցրել 24,4 տոկոս ձայներով: Այսպիսով, Միլանովիչը եւ Գրաբար-Կիտարովիչն անցնում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը պետք է կայանա 2020 թվականի հունվարի 5-ին: Խորվաթիայի նախագահը կատարում է գլխավորապես ներկայացուցչական գործառույթներ եւ իրավունք չունի որոշումներ ընդունել երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս