
ՄԱԿ-ի հովանու ներքո կստեղծվի կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ

Նորվեգիան հանդես է գալիս ՄԱԿ-ի հովանու ներքո կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ: Այս մասին ասված է Նորվեգիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում:
«Գլոբալ հիմնադրամը կարող է ապահովել կանխատեսելիություն մեր գործընկերների համար և կօգնի բոլոր երկրի ջանքերը դարձնել առավել արդյունավետ»,-ասված է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սորեյդեի հայտարարության մեջ:
Նշվում է, որ այս հիմնադրամը կարող է ստեղծվել նախորդ փորձից ելնելով, երբ նման հիմնադրամ ստեղծվել էր էբոլայի դեմ պայքարի ժամանակ 2014 թվականին և որի գործունեությունը հաջողված էր: