Բաժիններ՝

Չինաստանն ու ՌԴ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում կաջակցեն Մոլդովային

Մոլդովան բժշկական օգնություն կստանա Չինաստանից և Ռուսաստանից: Այս մասին մարտի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ ավելացնելով, որ օգնությունը կլինի շաբաթվա ընթացքում:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք բժշկական աջակցություն ենք ստացել Առողջապահության համաշխարահյին կազմաերպությունից, շաբաթվա վերջին սպասում ենք Չինաստանից եկող օգնությունը: Նախորդ շաբաթ մենք աջակցություն ենք խնդրել նաև Ռուսաստանից, որից եկող օգնությունը ևս սպասում ենք այս շաբաթ»,-նշել է նախագահ Դոդոնն՝ ավելացնելով, որ այս ամենը կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում:

Մոլդովայում վերջին տվյալների համաձայն՝ առկա է կորոնավիրուսով վարակվածության 94 դեպք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031