ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը «Թվիթեր» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում երեք հաջորդական գրառումներ է հրապարակել նոր կորոնավիրուսի պայմաններում առողջ կենսակերպի կանոններ՝ տանը մնացող մարդկանց համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշում է, որ մարդկանց ամենօրյա կենսաձևում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, և այդ համատեքստում հարկ է լուրջ ուշադրություն դարձնել ֆիզիկական ու հոգեբանական առողջության խնդիրներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերությունը նոր իրողությունների պայմաններում խորհուրդ է տալիս․
1․ Անցնել առողջ և սննդարար դիետայի, ինչը կօգնի որ իմունային համակարգը լիարժեք գործի,
2․ Սահմանափակել ալկոհոլի և շաքարային ընպելիքների օգտագործումը,
3․ Չծխել, քանի որ ծխելը մեծացնում է այլ հիվանդությունների զարգացման ռիսկը, մանավանդ նոր կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում,
4․ Լսել երաժշտություն, գիրք կարդալ խաղեր խաղալ,
5․ Փորձել չափից դուրս շատ նորություններ չկարդալ ու չդիտել, եթե դա ձեր մոտ տագնապ է հարուցում։ Ստանալ վիրուսի մասին տեղեկությունները միայն վստահելի աղբյուրներից օրը մեկ կամ երկու անգամ։
ԱՀԿ պաշտոնյան գրառումներն ամփոփել է տանը մնալու կոչով։
I am proud to announce that today we launched a new @WHO Health Alert messaging service via @WhatsApp. This service will provide the latest news & information on #COVID19, including details on symptoms and how to protect yourself. To subscribe, click here https://t.co/mUvOWlGfqC
— Tedros Adhanom Ghebreyesus (@DrTedros) March 20, 2020