5 տարում Թուրքիայի և Իտալիայի միջև 93 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն է եղել

2019թ․ Թուրքիայի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 17 մլրդ 912 մլն դոլար։ Դրանից 9 մլրդ 300 միլիոնը կազմել է արտահանումը, 8 մլրդ 612 միլիոնը՝ ներմուծումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Նախորդ տարի Իտալիան 4-րդ տեղն է զբաղեցրել Թուրքիայից ամենաշատ արտահանում կատարած երկրների ցանկում և 3-րդը՝ այն երկրների ցանկում, որոնցից Թուրքիան ամենից շատ ներկրում է իրականացրել։

Վերջին 5 տարում Թուրքիայից Իտալիա է արտահանել 41 մլրդ 802 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ապրանք։ Նույն ժամանակահատվածում Իտալիայից կատարված ներկրման ընդհանուր արժեքը կազմել է 50 մլրդ 928 մլն դոլար։ Այսպիսով,  5 տարում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 93 մլրդ դոլար։

Թուրքիայից Իտալիա արտահանվող ապրանքների 25 տոկոսը կազմում են շարժիչային տրանսպորտային միջոցներն ու դրանց շարժիչները։ Ամենից շատ արտահանվողներից են նաև մետաղյա և պողպատյա արտադրանքները, ինչպես նաև՝ բույսերը, մրգերն և բանջարեղենը։ Իտալիայից ամենից շատ ներմուծվում են ընդհանուր և մասնավոր նշանակության մեքենաներ, քիմիական նյութեր ու դրանցից ստացված արտադրանքներ։

Տեսանյութեր

Լրահոս