Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել բաց թողնել միայն սահմանային 21 անցակետ:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը ապրիլի 3-ին կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնամեկուսացման ժամկետն ավարտվել է և նա սկսել է նստավայրից աշխատանքը մի քանի անգամ թեստի բացասական արդյունք ունենալուց հետո:
Իրանում ապրիլի 3-ի տվյալներով նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 715-ով:
Լոնդոնի ցուցահանդեսային կենտրոնը դարձել է ժամանակավոր հոսպիտալ կորոնավիրուսով վարակված հիվանդներին ընդունելու համար:
ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում մահացության ցուցանիշը կազմել է 1169: Վարակի բռնկումից ի վեր երկրում սա ամենաբարձր ցուցանիշն է:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 017 հազար 394-ի:
Չեխիայի իշխող կոալիցիայի անդամ սոցիալ-դեմոկտարատական կուսակցության ներկայացուցիչները տեսաբրիֆինգ են անցկացրել առանց դիմակների:
Կանադայի Տորոնտո քաղաքի իշխանությունները սահմանել են 3 հազար 500 ԱՄՆ դոլարի չափով տուգանք հասարակական վայրերում միմյանցից երկու մետր հեռավորությունը չպահելու համար:
Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Լեւ Լեշչենկոն, որն այժմ գտնվում է Կոմունարկայի հիվանդանոցում եւ որի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, երգել է երկրպագուների համար։
Չինաստանում ապրիլի 4-ին հարգանքի տուրք կմատուցվի կորոնավիրուսի հետևանքով մահացածների հիշատակին:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 009 հազար 452-ի:
Իտալիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ռոբերտո Գուալտերին հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ընթացիկ տարում ՀՆԱ-ի 6 տոկոսի չափով անկման կանխատեումը իրատեսական է:
Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը «Twitter» միկրոբլոգում «Անկարայի թռչուն» (Ankara Kuşu) անունով հայտնի օգտատիրոջը ձերբակալելու որոշում է կայացրել։ «Անկարայի թռչունը» հայտնի է թուրքական իշխանությունների քննադատությամբ և Թուրքիայում համարվում է «Twitter-ի ֆենոմեն»։
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կորովիրուսի թեստ է հանձնել, որը դրական արդյունք է տվել:
Ուղիղ 4 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունը ցնցվեց Արցախից ստացվող տագնապալի լուրերից։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի և միջադեպերի կարգավորման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ, նախապես կազմակերպված հարձակում նախաձեռնեց և ռազմական գործողություններ սկսվեցին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ, որոնք շարունակվեցին 4 օր և ստացան Ապրիլյան քառօրյա պատերազմ կամ Ղարաբաղյան երկրորդ պատերազմ անվանումը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 961 հազարից:
Վրաստանում կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ կարանտինի ռեժիմը խախտողները, որոնք խնդիրներ կառաջացնեն, կարող են գնդակահարվել:
Իրանում կորոնավիրուսով վարակված անձնանց թիվը մեկ օրում ավելացել է 2 հազար 875-ով:
Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում մահացել է 950 մարդ:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված կորոնավիրուսով նոր հիվանդների վարակման աղբյուրները Հայաստանից և Ֆրանսիայից են, մի հիվանդի վարակման աղբյուրն էլ դեռևս ճշտել չի հաջողվել:
Իտալիայի իշխանությունները մինչև ապրիլի 12-ը կհաստատեն տնտեսության աջակցմանն ուղղված ևս մեկ փաթեթ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 940 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 47 հազարից:
Կորոնավիրուսի պատճառով Կիպրոսը ևս 14 օրով երկարաձգել է թռիչքների արգելքը:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ ժամկետով մուտքի արգելք կիրառել 49 պետություններից և շրջաններից ժամանող կամ վերջին 14 օրերի ընթացքում այդ երկրներ և շրջաններ այցելած քաղաքացիների նկատմամբ:
Թուրքիայում ապրիլի 1-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 63 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Եվրոպան շարունակում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ: Այստեղ առողջապահական համակարգը ճգնաժամի եզրին է: Գերմանիան շարունակում է ընդունել հիվանդներին Ֆրանսիայից ու Իտալիայից: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ իշխանությունները հունվարից սկսած աշխարհի տարբեր երկրներից տարհանել են շուրջ 6 հազար դիվանագիտական աշխատողների ու նրանց ընտանիքների անդամների: