
«Համոզված եմ, որ ֆուտբոլային մրցաշարերը կարող են վերսկսվել միայն 2021 թվականին». գերմանացի վիրուսաբան

Գերմանացի վիրուսաբան Ջոնաս Շմիդտ-Շանասիտը նախազգուշացնում է, որ համաշխարհային ֆուտբոլում դադարը կարող է հետաձգվել մինչև տարեվերջ:
«Ես գրեթե համոզված եմ, որ ֆուտբոլային մրցաշարերը կվերսկսվեն հաջորդ տարվանից ոչ շուտ: Դուք կարող եք հանգիստ հրաժեշտ տալ: Մրցաշրջանը խաղալու հեռանկարը պարզապես անիրատեսական է: Մենք կարող ենք տեսնել, թե ինչ է կատարվում Եվրոպայում և ինչ է սպասվում»,- ասել է բժիշկը NDR- ին տված հարցազրույցում:
Եվրոպական բոլոր թոփ-լիգաները դադարեցված են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը