Իսրայելը կշարունակի Սիրիայում գործել Իրանի դեմ. Նաթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Իրանին մեղադրել է միջուկային զենքի գաղտնի մշակումները շարունակելու մեջ եւ հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի ուժային գործողություններն իսլամական հանրապետության դեմ, որպեսզի թույլ չտա նրա ռազմական ամրապնդումը Սիրիայում:
«Մենք լի ենք վճռականությամբ, եւ Իսրայելը թույլ չի տա Իրանին ռազմական առումով ամրապնդվել Սիրիայում: Մենք ուժային ռազմական գործողություններ կձեռնարկենք Իրանի դեմ Սիրիայում եւ մյուս վայրերում՝ ըստ անհրաժեշտության: Իսրայելը կշարունակի իրականացնել այդ գործողությունները, որոնք անհրաժեշտ են Իրանի կողմից Սիրիայում Իսրայելի դեմ եւս մեկ ահաբեկչական եւ ռազմական ճակատ ստեղծելու նախազգուշացման համար»,-հայտարարել է վարչապետը Իրանի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հետ հունիսի 30-ին Երուսաղեմում տեղի ունեցած հանդիպումից առաջ:
Վարչապետը նաեւ Իրանին մեղադրել է Մերձավորարեւելյան տարածաշրջանում ահաբեկչությանը հովանավորելու եւ միջուկային զենքի գաղտնի մշակումները շարունակելու մեջ, պաշտպանել է ԱՄՆ-ի վարած ճնշման քաղաքականությունն իսլամական հանրապետության նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:ֆ