Բաժիններ՝

Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենք է ընդունվել Պեկինում

Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն (ԺՆՀԿ ՄԿ) հունիսի 30-ին ընդունել Օրենք Հոնկոնգի ազգային անվտանգության մասին: Այդ մասին հաղորդել է South China Morning Post հոնկոնգյան հրատարակությունը:

Հրատարակությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ օրենքը միաձայն ընդունվել է ԺՆՀԿ ՄԿ-ի 162 անդամների կողմից: Օրինագծի քննարկումը, որը ԺՆՀԿ-ի նստաշրջանի կողմից ներկայացվել է մայիսին, կոմիտեի կողմից սկսվել է հունիսի 28-ին:

Աղբյուրների տեղեկատվության համաձայն, օրենքը հրապարակվելու է հունիսի 30-ին, օրվա երկրորդ կեսին՝ «Սինհուա» գործակալության կողմից եւ ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս