Բաժիններ՝

Իրանում մահապատժի են դատապարտել Amad News նորությունների պորտալի ղեկավարին

Amad News նորությունների պորտալի ղեկավար Ռուհոլլա Զամը, որին կասկածում են օտարերկրյա հետախուզությունների հետ համագործակցության եւ հակակառավարական գործունեության մեջ, դատապարտվել է մահապատժի: Հունիսի 30-ին այդ մասին հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին:

«Նրա նկատմամբ մահապատժի դատավճիռ է կայացվել»,- մեջբերում է նրա խոսքը Tasnim գործակալությունը: Իսմայիլին հավելել է, որ վճիռը վերջնական չէ, իսկ նշանակում է կարող է գանգատարկվել:

Հոկտեսմբերի 14-ին IRNA գործակալությունը հրապարակել էր տեղեկատվություն Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի կողմից Զամի ձերբակալման մասին:

Նա մեղադրվում է հակակառավարական գործունեության եւ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետախուզությունների հետ համագործակցության մեջ:

Զամը հայտնի է որպես իրանցի լրագրող եւ ակտիվիստ, որն իր գործունեությունը վարում էր արտասահմանյան երկրներից: Նրա մշտական բնակության վայրը համարվում էր Ֆրանսիան: Նա առանձնապես ակտիվորեն զբաղվել է 2017 – 2018 թվականներին Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաների լուսաբանմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս