Բաժիններ՝

Մոլդովայում հայտնաբերել են ուղղաթիռների արտադրության գաղտնի արտադրամաս

Մոլդովայում հատուկ գործողության ընթացքում հայտնաբերվել է անօրինականորեն աշխատող մինի-գործարան, որն ուղղաթիռներ է թողարկում անօրինական մատակարարումների համար: Այդ մասին հայտնել է Մոլդովայի Գլխավոր դատախազությունը:

«Դնեստրի ափի Անվտանգության գոտում, Քիշնեւից 50 կիլոմետր հեռավորությամբ, գործել է ուղղաթիռների ընդհատակյա գործարան: Այնտեղ անցկացվել է ուղղաթիռների հավաքում, որոնք Կա-26-ի վերափոխակված տարբերակն են: Ուղղաթիռներն անօրինական ճանապարհով արտահանվել են ԱՊՀ-ի երկրների շուկա: Ուղղաթիռների արտադրության մեջ աշխատողների մեջ մասը Մերձդնեստրի բնակիչներ են»,-ասվում է հաղորդագրության մեջ: Խուզարկությունների ընթացքում գտել են պատրաստության տարբեր փուլերում գտնվող ավելի քան 10 ուղղաթիռ:

«Դրանք չեն ունեցել ծագման փաստաթղթեր, ընդ որում մի մասն ակնհայտ ձեռքի արտադրության է»,-ճշտել են գերատեսչությունում: Հարուցվել է քրեական գործ թռչող ապարատների մաքսանենգության պատրաստման մասին. այդ հոդվածով պատիժը նախատեսում է մինչեւ տասը տարվա ազատազրկում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031