
Լոմբարդիան մնացել է Իտալիայի միակ մարզը, որտեղ հարկավոր է դիմակ կրել

Լոմբարդիան Իտալիայի միակ մարզն է մնում, որտեղ COVID-19-ի համավարակի կապակցությամբ բժշկական դիմակներ կրելը բաց տարածությունում պարտադիր է քաղաքացիների համար:
Կարգադրությունը եւս երկու շաբաթ ժամկետով երկարացնում է անհատական պաշտպանության այս միջոցի օգտագործումը հյուսիսիտալական այդ տարածաշրջանի բոլոր բնակիչների կողմից. այն ստորագրել է նախագահ Ատիլիո Ֆոնտանան: Բացառություն է արվել միայն այն քաղաքացիների համար, որոնք ակտիվորեն զբաղվում են սպորտով, ամենից առաջ՝ վազքով եւ մարզական քայլքով՝ բացօթյա:
«Այժմ շոգ է, շատ շոգ, բայց, վարակաբանների կարծիքով, դեռեւս անհրաժեշտ է պահպանել զգուշությունը, որպեսզի կանխվի վարակը, եւ, ամենից առաջ, օգտագործել դիմակներ: Չնայած այն բանին, որ դա տհաճ է, հատկապես հուլիսյան շոգին, ես կարծում եմ, որ անհրաժեշտ է դիմակ կրելը շարունակել մինչեւ հուլիսի 1-ը: Ինչպես տեսնում եք, ես նույնպես կրում եմ այն. գնում եմ զոհողության»,-նախօրյակին Facebook-ում գրել է մարզի ղեկավարը, որտեղ գտնվում էին վարակի ամենախոշոր օջախները Ապենիններում: Պաշտոնական տվյալների համաձայն, Լոմբարդիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերի մոտավորապես 40 տոկոսը եւ մահվան դեպքերի գրեթե 48 տոկոսը (16 հազար 640), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: