Բաժիններ՝

Ղազախստանում շուրջ 3200 կայք են արգելափակել

2019 թվականին Ղազախստանում մոտավորապես 3,2 հազար կայք ճանաչել են անօրինական եւ արգելափակել հանրապետությունում արմատական հոսանքների դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին հայտնել է հանրապետության տեղեկատվության եւ հասարակական զարգացման նախարար Աիդա Բալաեւան:

«2019 թվականին վերլուծման են ենթարկել ավելի քան 5300 ինտերնետ-ռեսուրսներ, որոնցից 3200-ը ճանաչվել են անօրինական: Դրանք բոլորը ժամանակին արգելափակվել են»,-ասել է Բալաեւան բնակչության առջեւ հաշվետու հանդիպման ընթացքում:

Նա նշել է, որ «այդ բնագավառում ամենակարեւորն արմատական շարժումների նկատմամբ բնակչության իմունիտետի ստեղծումն է եւ երկրում միջկրոնական հակամարտությունները կանխելը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս