Հնդկաստանը և Չինաստանը շարունակում են զորքերի համակենտրոնացումն Արևելյան Լադաքում
Հնդկաստանի եւ Չինաստանի բանակները շարունակում են զորքերի համակենտրոնացումը Լադաքի արեւելքում, չնայած հունիսին փաստական վերահսկողության գծից (LAC) զորակազմերի հետքաշման շուրջը ձեռք բերված համաձայնությանը:
Այդ մասին հունիսի 30-ին հաղորդել է The Indian Express թերթը՝ վկայակոչելով Հնդկաստանի զինվորական աղբյուներ: «Պտրաստվելով իրադարձությունների վատթարագույն զարգացմանը՝ Հնդկաստանը Լադաքի գոտում LAC-ի ամբողջ երկայնությամբ ծավալել է Տ-90 տանկերի երկու գունդ, հետեւակի մարտական մեքենաներ եւ 155-միլիմետրանոց հաուբիցներ,- մեջբերում է հրատարակությունն աղբյուրների տվյալները:- Այդ գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան չինացի զինծառայողների եւ չինական մարտական տեխնիկայի համակենտրոնացման Գալվան գետի հովտում, Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի կոծանիչ օդուժի մարտական պատրաստության բեման առաջավոր ավիաբազաներում եւ չինական ուղղաթիռային հրապարկաների կառուցման Լադաքում գործող վերահսկողության գծում»:
Այդ տարածաշրջանում Չինաստանի հետ ռազմական դիմակայության ֆոնին Հնդկաստանն ուժեղացրել է իր ռազմածովային ուժերի օպերատիվ ծավալումը Հնդկական օվկիանոսում՝ այդ գոտում չինական ռազմանավերի եւ սուզանավերի գործողությունների հնարավոր չեզոքացման համար, հավելել են աղբյուրները:Արեւելյան Լադաքում լարվածության ապաէսկալացիայի նպատակով Հնդկաստանի եւ Չինաստանի զինվորականները հունիսի 30-ին կանցկացնեն երրորդ հանդիպումը, որտեղ պլանավորվում է համաձայնեցնել LAC-ի գոտուց զորքերի հետքաշման կոնկրետ ժամետները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: