Ճապոնիայում սկսվել է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը

Ճապոնիայի AnGes Inc. դեղագործական ընկերությունը հունիսի 30-ին Օսակայի համալսարանին կից հիվանդանոցում սկսել է մարդկանց վրա նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ երկրում առաջին կլինկակական փորձարկումները: Այդ մասին հաղորդել է NHK հանրային հեռուստատեսությունը:

Սպասվում է, որ առաջին փուլում հետազտությանը կմասնանկցեն 20-ից մնչեւ 30 կամավորներ հիվանդանոցի բուժանձնակազմի թվից: Նրանցից ոմանց բժիշկները մտադիր են պատվաստանյութը ներակել բավականաչափ մեծ ծավալով, որպեսզի պարզեն անհրաժեշտ չափաքանակը:

Արդյունավետության հաստատման եւ կողմնակի ազդեցությունների բացակայության դեպքում ենթադրվում է աշնանը ներգրավել մինչեւ 400 կամավոների հոսպիտալի պացիենետների թվից: AnGes Inc.-ը պլանավորում է մինչեւ 2021 թվականի հուլիսի 31-ն ավարտել մարդկանց վրա նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյթուը կլինիկական փորձարկումները:

Ներկայումս ամբողջ աշխարհում կատարվում են կորոնավիրուսի դեմ առնվազն 10 պատվաստանյութի փորձարկումեր: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ավելի վաղ հանդես է եկել այդ պատրաստուկների արտոնագրերի կառավարման միջազգային մարմնի ստեղծման գաղափարով:

Այդ նախաձեռնության գլխավոր նպատակը զարգացող երկրներին պատվաստանյութի կայուն մատակարարումների ապահովումն է: Նոր կորոնավիրուսի համավարկի սկզբից ի վեր աշխարհում վարակվել է ավելի քան 10,1 միլիոն մարդ, ավելի քան 500 հազարը մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս