Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից վնասը նախնական գնահատվում է 3 մլրդ դոլար
Ապահովագրական ընկերությունները Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից վնասները նախնական գնահատում են 3 միլիարդ դոլար՝ մոտավորապես այնքան , որքան 2015 թվականի օգոստոսին Տյանցզինի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով, հայտնել է Splash-ը:
Թեեւ անցյալ շաբաթ երեքշաբթի օրը Բեյրութում պայթյունն ավելի հզոր էր, քան հինգ տարի առաջ Չինաստանի նավահանգստում, Տյանցզինում ոչնչացվեցին ավելի թանկ արժեցող բեռներ, ներառյալ հազարավոր ավտոմոբիլներ: Տյանցզինի նավահանգստում վթարի արդյունքներով ապահովագրական պահանջների գումարը մինչ օրս ամենախոշորն էր խաաղաղ ժամանակի պայմաններում նավահանգիստների ապահովագրության պատմության մեջ:
Վերջին տվյալների համաձայն՝ Լիբանանում զոհվել է ավելի քան 150 մարդ, շատերն անհայտ կորել են: Բեյրութի նահանգապետն օգոստոսի 10-ին հայտնել է, որ շատ զոհերի, ովքեր կապեր չունեն տեղի բնակիչների հետ, օրինակ՝ վարորդների կամ նավահանգստում աշխատող օտարերկրացիների ինքնությունը հնարվոր չէ որոշել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: