Բաժիններ՝

ԵՀ-ն 128 մլն եվրո է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերի աջակցության համար

Եվրահանձնաժողովը (ԵՀ) որոշում է ընդունել 128 միլիոն եվրո տրամադրել 23 նորաստեղծական ծրագրերի ֆինանսավորմաեն համար՝ նպատակամղված նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: Այս մասին ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է օգոստոսի 11-ին: «Եվրահանձնաժողովը կաջակցի 23 գիտական ծրագրերի՝ տրամարդելով 128 միլիոն երվո կորոնավիրուսի շարունակվող համավարակի պատասխանի շրջանակներում: Այդ միջոցներն այն 1,4 միլիարդ եվրոյի մի մասն են, որը Եվրահանձնաժողովը հատկացրել է համավարակի գլոբալ պատասխանի շրջանակներում միջոցների հանգանակության համար դոնորների խորհրդաժողովում՝ իր մուծման շրջանակներում»,- ասված է փաստաթղթում:

Այդ ծրագրերում գործի են դրված 347 խմբեր 40 պետություններից, այդ թվում գիտնականների 34 խումբ Եվրամիության կազմի մեջ չմտնող 16 պետություններից: Այդ ծրագրերը նպատակամիտված են ախտորոշման, բուժման միջոցների եւ պատվաստանյութի ստեղծմանը, ինչպես նաեւ դրանց արդյունավետ արդյունաբերական արտադրությանը, հիվանդության տարածման վերահսկողության համար բժշկական տեխնոլոգիաների եւ թվային միջոցների զարգացմանը: Համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվել է 20 միլիոնից ավելի մարդ, ավելի քան 736 հազարը մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս