Comex-ում ոսկու գինն իջել է 2000 դոլարից ցած
Ոսկու գինը Comex սակարանում կայացած սակարկությունների ընթացքում իջել է ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 991,4 դոլար, ինչը 2,4 տոկոսով ցածր է նախորդ առեւտրաշրջանի փակման նշագծից: Այդ մասին են վկայում Երեւանի ժամանակով 12:08-ի դրությամբ հարթակի տվյալները:
Վերջին անգամ ոսկու արժեքը ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց 2 հազար դոլարից ցածր է եղել ընթացիկ տարվա օգոստոսի 4-ին: Երեւանի ժամանակով 12:15-ին ոսկու գնանշումները դանդաղեցրել են նվազումը մինչեւ 1,9 տոկոս, թանկարժեք մետաղը վաճառվել է ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց 2 հազար դոլարի մակարդակում:
Իր հերթին, Ռուսաստանի «Պոլյուս» ոսկու արդյունահանման խոշորագույն ընկերության բաժնետոմսերը Մուսկվայի սակարանում կայացած սակարկությունների ընթացքում նվազում են 3,2 տոկոսով՝ մինչեւ 17 հազար 190 ռուբլի մեկ բաժնետոմսի դիմաց: Ըստ որում Petropavlovsk-ի բաժնետոմսերն Էժանացել են 2,5 տոկոսով՝ մինչեւ 31,98 ռուբլի մեկ բաժնետոմսի դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: