«Եթե նույնիսկ Թրամփը վերընտրվի, քանի դեռ նա շարունակում է Իրանի վրա ճնշման քաղաքականությունը, ոչ մի գործարքի նրան չի հաջողվի հասնել»․ Ալի Ռաբի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը վերընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում Թեհրանի հետ գործարքի կնքման մասին արված է բացառապես ընտրողների ձայներ ներգրավելու համար: Այս կարծիքն է հայտնել Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին: «Թվում է, թե վերջին հայտարարությունները ոչ մի այլ նպատակ չունեն, բացի ընտրություններում ձայներ ներգրավելուց»,-  նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:

Ռաբիիի խոսքով՝ «նույնիսկ եթե Թրամփը վերընտրվի երկրորդ ժամկետով, քանի դեռ նա շարունակում է Իրանի վրա ճնշման քաղաքականությունը, ոչ մի գործարքի նրան չի հաջողվի հասնել»: Քաղաքական գործիչը նշել է, որ «Թրամփը չորս տարի ուներ, որպեսզի ճիշտ ուղի ընտրեր եւ Իրանի հետ հաջող դիվանագիտություն սկսեր»:

«Նա ոչ միայն չարեց դա, այլեւ թույլ տվեց ԱՄՆ-ի համար ամենախոշոր սխալները վերջին տասնամյակների ընթացքում»,- հավելել է նա:

Օգոստոսի 10-ին Թրամփը հայտարարել է, թե ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում համաձայնության կհասնի Իրանի հետ իր վերընտրման դեպքում: Նրա խոսքով՝ իրանական կողմի ամենամեծ երազանքը նախագահական ընտրություններում դեմոկրատներից ամենահավանական թեկնածու, Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հաղթանակն է, հաղորդել ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս