Սպիտակ տան զենքի փոխանցման նոր ռազմավարության համաձայն՝ Միացյալ Նահանգներն առաջնահերթ զենքերի կատալոգ կստեղծի։ Զենքերը պետք է գնեն Վաշինգտոնի դաշնակիցներն ու գործընկերները։
Բրիտանական The Telegraph թերթի ընթերցողները կտրուկ են արձագանքել Ֆրանսիայի պահանջին, ինչի համաձայն Մեծ Բրիտանիան պետք է երկու միլիարդ ֆունտ ստեռլինգ վճարի՝ Ուկրաինայի համար ԵՄ ռազմական պայմանագրերին հասանելիություն ունենալու համար:
Փետրվարի 6-ին Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը, որի ժամանակ նա առիթը բաց չի թողել «խաղաղասիրական» խոսքեր հնչեցնելու համար։
Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի մեջ կասկածվողին և նրա ենթադրյալ հանցակցին, փետրվարի 7-ին հաղորդել են ռուսական ԶԼՄ-ները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռացրել է այն տեսանյութը, որտեղ Բարաք և Միշել Օբամաները պատկերված էին կապիկների տեսքով, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով չեղարկվում է Հնդկաստանից ներկրվող ապրանքների համար սահմանված 25% լրացուցիչ մաքսատուրքը։ Մաքսատուրքերը սահմանվել են այն պատճառով, որ Նյու Դելին Ուկրաինայի պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանից հում նավթի մեծ ծավալներ է գնել, հայտնում է BBC-ն։
Եվրոպան պատրաստվում է շրջադարձ կատարել դեպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Միացյալ Նահանգների ճնշման պատճառով: Այս մասին գրում է Foreign Policy-ն։
Իրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա, հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Աբդոլրահիմ Մուսավին:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, թե Ուկրաինայի հարցով հաջորդ բանակցությունները նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ում:
Կանադան, Ֆրանսիայի օրինակին հետևելով, հյուպատոսություն է բացում Գրենլանդիայում՝ կղզու նկատմամբ Թրամփի հավակնությունների ֆոնին, հայտնում է BBC-ն։
Լեհաստանի Լյուբլին և Ժեշով օդանավակայաններն այսօր մի քանի ժամով փակվել են:
«Ռուսաստան-Հայաստան․ օպտիմալ հաղորդակցության մոդելի որոնում» վերտառությամբ թելեգրամյան գրառմամբ ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի փետրվարի 5-ին Մոսկվա կատարած պաշտոնական այցին։
ԱՄՆ չի պատրաստվում ՀՀ-ում տեղակայել ԶՈւ, մոդուլային կայանը բլեֆ է` Ատոմակայանը փակելու համար, մեր փրկությունը մեր մեջ է. Հրանտ Բագրատյան
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի տնօրեն Բրենդան Հանրահանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության հնարավորությունները, որոնք բխում են 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պատմական խաղաղության համաձայնագրից:
ԱՄՆ կառավարությունը հայտարարել է Կուբային լրացուցիչ 6 միլիոն դոլարի օգնություն հատկացնելու մասին՝ կղզում սրվող ճգնաժամի և Վաշինգտոնի ու Հավանայի միջև շարունակվող լարվածության ֆոնին։
Ֆիննական ծոցում նույն ուղղությամբ շարժվող երկու նավ է բախվել։ Այս մասին հայտնում է տեղի Արտակարգ իրավիճակների ծառայության լրատվական ծառայությունը։
Մահափորձի ենթարկված գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևը գիտակցության է եկել: Այս մասին հաղորդում է «Զվեզդան»՝ հղում անելով պատգամավոր Օլեգ Ցարևին։ Նրա խոսքով՝ գեներալն արդեն խոսում է։
Միացյալ Նահանգներն առաջարկել է ավարտել պատերազմը մինչև ամառվա սկիզբ, քանի որ հետագայում նրանք կունենան այլ առաջնահերթություն՝ ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունները:
Մեզ մեծ քարոզչական հարձակման են ենթարկում, թե տեղի է ունենում պատմական խաղաղության գործընթաց, բայց ես վստահ եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն ձգտում խաղաղ համակեցության Հայաստանի հետ, նրանց ռազմավարական նպատակները մնում են անփոփոխ:
Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն այցելել է Ադրբեջան՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի և երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար։
Իրանը չի պատրաստվում քննարկել իր հրթիռային ծրագիրը ոչ հիմա, ոչ էլ ապագայում, դա պաշտպանությանը վերաբերող հարց է: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Վարշավայում ԱՄՆ դեսպան Թոմ Ռոուզը հայտարարեց, որ խզում է բոլոր կապերը Սեյմի (Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատ) խոսնակ Վլոձիմիեժ Չաժաստիի հետ, ով հրաժարվել էր աջակցել Դոնալդ Թրամփի Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածությանը: Այս մասին հաղորդել է Լեհական ռադիոն: Ռոուզը մեղադրել է լեհ խոսնակին Թրամփի հասցեին «անպարկեշտ և անհիմն վիրավորանքների» մեջ:
ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշում է կայացրել հավանություն տալ Ուկրաինայի կառավարությանը մոտ 185 միլիոն դոլար արժողությամբ IX դասի պահեստամասերի և հարակից սարքավորումների հնարավոր վաճառքին: Այս մասին հայտնում է Պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալությունը:
ԱՄՆ-ն կարող է սկսել ավելի խիստ պայմաններ թելադրել Ուկրաինային՝ Կիևի կողմից բանակցային գործընթացը խաթարելու փորձերը խափանելու համար, գրել է իտալացի պրոֆեսոր Լորենցո Մարիա Պաչինին Strategic Culture Foundation պարբերականի համար հոդվածում։
2020 թ.-ից մինչև 2025 թ.-ը հայ ժողովուրդը 3 հնարավորություն ունեցել է Արցախը պահելու, չի արվել. Արտակ Զաքարյան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հանդիպել են Անկարայում՝ վերահաստատելով Թուրքիայի՝ որպես թեկնածու երկրի կարգավիճակը։ Նրանք ընդգծել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ռազմավարական արժեքը՝ արագ փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական դիմակայունությանը նպաստելու գործում։
Պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ ահաբեկչական հարձակումը ևս մեկ անգամ հաստատել է բանակցությունները ձախողելու վերաբերյալ Կիևի վճռականությունը։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «Վեդոմոստի»-ն։
Սպիտակ տունը նախատեսում է փետրվարի 19-ին անցկացնել Գազայի հարցով նախագահ Դոնալդ Թրամփի այսպես կոչված «Խաղաղության խորհրդի» առաջնորդների առաջին հանդիպումը, հայտնել Է Axios-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնյային և չորս երկրների դիվանագետներին, որոնք խորհրդի կազմում են:
Թեհրանի հետ Օմանում նախօրեին տեղի ունեցած անուղղակի բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը «շատ լավ» բանակցություններ է ունեցել, խոստանալով հաջորդ շաբաթ բանակցությունների ևս մեկ փուլ:
Ըստ երեք աղբյուրների՝ ամերիկացի և ուկրաինացի բանակցողները քննարկել են հավակնոտ մի նպատակ՝ մարտ ամսին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության կարգավորման համաձայնագրի ձեռքբերումը, հայտնում է Reuters-ը: