«ԵՄ-ն իր ռազմավարական պլաններում ընդլայնման ծրագիր չունի, մեր օգուտը ԵՄ-ից զրո է». Գարիկ Քեռյան

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիությունը «հիբրիդային արագ արձագանքման խումբ» կուղարկի Հայաստան՝ «երկրի ընտրություններից առաջ սպառնալիքներին հակազդելուն օգնելու համար»։

ԵՄ-ից կողմից կատարվող այդ գործընթացների արդյունքում Հայաստանն ի՞նչ է շահելու կամ ի՞նչ է կորցնելու։

ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը խոսելով այս հարցի շուրջ, ասաց՝ եթե ձեռքբերում լինի, ապա դա պետք է լինի Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որն, իհարկե, ցանկացած լուրջ քաղաքագետի մոտ կարող է ծիծաղ առաջացնել։

«Հայաստանը որևէ շանս չունի դառնալու ԵՄ անդամ, պարզապես անհնար է, այն էլ բոլոր առումներով՝ տնտեսական, աշխարհագրական և այլն։ Բացի սա, ԵՄ-ն իր ռազմավարական պլաններում ընդլայնման ծրագիր չունի, միակ ընդլայնումը նախատեսված է Արևմտյան Բալկաններում՝ Չեռնոգորիա, Ալբանիա, Մակեդոնիա, Սերբիա, Կոսովո, այս երկրներն են ցանկանում տանել ԵՄ, որպեսզի Եվրոպան ամբողջանա և դրանով շրջանակը փակեն։ Չեմ կարող ասել, թե սա ԵՄ-ին որքան ժամանակում կհաջողվի, բայց մեկ բան հստակ է՝ ԵՄ-ն այլ տարածաշրջանում ընդլայնվելու որևէ պլան չունի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գարիկ Քեռյանը։

Կարդացեք նաև

Քաղաքագետի խոսքով՝ նույնիսկ Ուկրաինան որևէ շանս չունի դառնալու ԵՄ անդամ, չնայած նրան, որ շարունակում է տարածքային, նյութական ու մարդկային կորուստներ կրել և կշարունակի կրել՝ հանուն այդ մեծ նպատակին։

«Այսօր ԵՄ-ի ներսում էլ գործընթացներ են տեղի ունենում, որոնք շատ քաղաքագետների իրավունք են տալիս ասելու, որ ԵՄ-ն փլուզման եզրին է, այսինքն՝ տեսակետները՝ ԵՄ-ի ապագայի հետ կապված, միասնական չեն՝ երկատված են։ Պարզ չէ, թե այդ կառույցն ինչ ապագա կունենա, մենք այնտեղ տեսնում ենք պառակտման գործընթացներ, առաջին «ծիծեռնակները» Հունգարիայի և Սլովակիայի դիրքորոշումներն են, դրանից առաջ էլ Մեծ Բրիտանիայի մեծ աղմուկով դուրս գալն էր։ Բացառված չէ, որ այլ երկրներ էլ դուրս գան ԵՄ-ից, այս ամենը ցույց է տալիս, որ մեր օգուտը ԵՄ-ից զրո է լինելու։

Իհարկե, առևտրատնտեսական կապերին որևէ մեկը դեմ չէ, բայց դրանք այդքան էական չեն կարող լինել Հայաստանի զարգացման համար, ծավալային առումով փոքր են, մեզ էներգետիկ ռեսուրսներ չեն կարող տալ, քանի որ իրենք դրա կարիքն ունեն, և այլն»,- հավելեց Գարիկ Քեռյանը։

Խոսելով այս գործընթացների բացասական ազդեցության մասին, քաղաքագետը նկատեց՝ Հայաստանը կորցնելու է հարևան երկրների բարիդրացիական կամեցողությունը՝ նկատի ունենալով և Իրանին և Ռուսաստանին։ Այս երկու երկրներն էլ այսօր արմատական հակաարևմտյան երկրներ են, իրադարձությունները ցույց են տալիս, թե ինչո՞ւ են այդ դիրքորոշմանը։

«Մանկամտություն է կարծել, թե Հայաստանի եվրոպական վեկտորը կարող է բարյացակամ ընդունվել Ռուսաստանի կողմից։ Եթե 90-ականներին լիներ, ապա կարող էր որևէ բան լինել, որովհետև ելցինյան իշխանությունը գնում էր եվրոպական և Միացյալ Նահանգների հետ համագործակցության, հիմա այլ իրավիճակ է։

Մենք չգիտենք, թե Իրանում պատերազմն ինչով կավարտվի, եթե իսլամական վարչակարգը պահպանվեց, ապա նա անընդհատ «հիշեցնելու» է բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում հակաիրանյան դիրքորոշում են ունեցել կամ դաշնակցել են արևմտյան երկրների հետ։ Սա արդեն մեծ կորուստ կլինի Հայաստանի համար»,- ընդգծեց Գարիկ Քեռյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031