Իմ համադասարանցիներից շատերը դպրոցում չգիտեին՝ ինչ է Հայոց ցեղասպանությունը. բոլշևիկները կարողացել էին ջնջել այդ հուշը. հիմա նույնն են անում. Վարդան Հակոբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանը խոսել է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ապազգային քաղաքականության, Ցեղասպանության ուրացման մասին։
«ՀՀ գործող իշխանությունը խտացված անում է այն, ինչ տասնամյակներ շարունակ արել է Թուրքիան՝ անգամ իրենց սեփական պատմությունը կեղծելով: Չէ՞ որ, երբ Աթաթուրքը եկավ իշխանության, անգամ նա դատապարտեց Ցեղասպանության փաստը»,- ասել է Վարդան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ պահանջատիրությունը հող պահանջելը չէ, քո ազգային ինքնագիտակցության, պատմության, մշակույթի հարցն է: Եթե դա ջնջում ես, դու պետք է քո գրականությունը ջնջես, պատմությունը, հիշողությունը, ամեն ինչ… Մեր դասական ողջ գրականությունը Ցեղասպանության իրողության հիման վրա է: Ողջ աշխարհում դատապարտում են Ցեղասպանության ուրացումը, այստեղ դատապարտում են այն հիշողներին:
«Երբ ես դպրոցում էի սովորում, իմ համադասարանցիներից շատերը չգիտեին՝ ինչ է Հայոց ցեղասպանությունը: Բոլշևիկները կարողացել էին ջնջել այդ հուշը: 60-ականներից նորից այդ թեման տեղ գտավ մեզանում: Հիմա նույնն են անում, և այսպես շարունակվելու դեպքում գալու է մի պահ, որ այսօրվա սերունդը չի հիշելու Հայոց ցեղասպանության մասին: Սա այն է, ինչ ցանկանում են մեր թշնամիները»,- ասաց դիվանագետը:
Մանրամասները՝ տեսանյութում:



