Թրամփը կորցրել է վերահսկողությունն Իրանում պատերազմի նկատմամբ. Սենատոր Քրիս Մերֆի
ԱՄՆ նախագահը կորցրել է վերահսկողությունն Իրանում պատերազմի նկատմամբ, X սոցիալական ցանցում հայտարարել է Դեմոկրատական կուսակցության սենատոր Քրիս Մերֆին։
Ըստ Մերֆիի, ԱՄՆ նախագահը «խուճապի մեջ է ընկել»։
Այս կերպ սենատորը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը սոցիալական ցանցերում այն մասին, որ նա «կոչնչացնի» իրանական էլեկտրակայանները, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը։
Նախկինում Մերֆին նույնպես քննադատել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական արշավը՝ տեղի ունեցողն անվանելով «անմիտ պատերազմ»։



