Իրանն արձագանքել է երկրի էլեկտրակայանները ռմբակոծելու Թրամփի սպառնալիքներին
Իրանի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրի «տարբեր էլեկտրակայաններ» ռմբակոծելու և «ոչնչացնելու» սպառնալիքներին, եթե Հորմուզի նեղուցը 48 ժամվա ընթացքում չբացվի։
«Համաձայն նախկինում արված նախազգուշացումների, եթե հակառակորդը վնասի Իրանի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքները, ԱՄՆ-ին և տարածաշրջանային վարչակարգին պատկանող ողջ էներգետիկ, տեղեկատվական-տեխնոլոգիական և աղազերծման ենթակառուցվածքները թիրախ կդառնան», – ասվում է շտաբի հայտարարության մեջ, որը հրապարակել է Fars լրատվական գործակալությունը։



