Իսրայելի բանակը հայտնել է «Հեզբոլլահի» հրամանատարներից մեկի սպանության մասին
Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հայտնել է, որ Լիբանանի հարավում ավիահարվածի հետևանքով սպանվել են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հրամանատարներից մեկը և ևս երկու մարտիկ:
Հայտարարության մեջ ասվում է, որ Աբու Խալիլ Բարջին, որին անվանում են «Հեզբոլլահի» «Ռադվան» ստորաբաժանման հրամանատար, սպանվել է Մաջդալ Սելմ շրջանում ավիահարվածի հետևանքով:
ՑԱՀԱԼ-ը հավելել է, որ լրացուցից հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի մի քանի շրջաններում գտնվող օբյեկտներին, որոնք անվանել է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքներ:



