Եթե Իսրայելին չի հաջողվում հրթիռները որսալ Դիմոնայի լավ պահպանվող շրջանում, ապա Իսրայելի երկինքը անպաշտպան է. Ղալիբաֆ
Եթե Իսրայելին չի հաջողվում հրթիռները որսալ Դիմոնայի լավ պահպանվող շրջանում, ապա Իսրայելի երկինքը անպաշտպան է, գրել է X սոցիալական ցանցում Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Եթե իսրայելական ռեժիմին չհաջողվի որսալ հրթիռները Դիմոնայի լավ պահպանվող շրջանում, դա կնշանակի ռազմական գործողությունների նոր փուլի սկիզբ․ Իսրայելի երկինքը անպաշտպան է։ Արդյունքում, կարծես եկել է ժամանակը իրականացնելու նախապես մշակված հաջորդ ծրագրերը», — նշել է Ղալիբաֆը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան իրանական ուժերը հրթիռային հարված են հասցրել Դիմոնային։
The Jerusalem Post-ի տվյալներով՝ հարվածի հետևանքով վիրավորվել է ավելի քան 50 մարդ։ Իրանական աղբյուրները հայտնում են նաև զոհերի մասին։
Դիմոնայի մոտակայքում գտնվում են միջուկային ռեակտոր և միջուկային հետազոտությունների կենտրոն, որոնք կապվում են Իսրայելի կողմից միջուկային զենքի մշակման հետ։



