Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մինդաուգաս Սինկևիչուսին նշանակել է կառավարության ղեկավար․ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Ասիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունը։
Հունիսի 29-ի հայտնել ենք, որ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հարազատները, «հայկական ականների» պայթյուններից տուժածների և մահացածների հարազատները բաց նամակ են հրապարակել, որ միջազգային նախաձեռնությունները չպետք է Ռուբեն Վարդանյանից զոհի կերպար ստեղծեն: Նշենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը նախօրեին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, Բաքվի պետական մեղադրողը, սակայն, ցմահ ազատազրկում էր պահանջել: Երբևէ զինվորական […]
ԱՄՆ Գերագույն դատարանն արգելափակել է Թրամփի՝ ԱՄՆ տարածքում ծնվածների քաղաքացիության սահմանափակման մասին հրամանագիրը:
Իր ելույթում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը, առաջին անգամ ընտրված լինելով Խաղաղաշինության հանձնաժողովի անդամ, ողջունում է Խաղաղաշինության շաբաթվա անդրանիկ անցկացումը, որը նվիրված է ՄԱԿ-ի խաղաղաշինության ճարտարապետության քսանամյակին։
Փոփոխությունների համաձայն՝ 16-ը չլրացած Ադրբեջանի բնակիչները զրկվում են սոցցանցերում անձնական էջեր ունենալու իրավունքից։
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ադրբեջանցիները հայկական գերեզմանոցում մեծ սեղան բացել, հենց շիրմաքարերի մոտ կերուխում անում։
«Բեռլինը պետք է վերջ տա ռուսական նավթի և գազի բոյկոտին՝ անկում ապրող գերմանական տնտեսությունն ամրապնդելու նպատակով», – Reuters գործակալության հետ զրույցում հայտարարել է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ալիս Վայդելը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առանց մրցույթի մինչև 500 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Սպիտակ տանը նոր պարահանդեսի դահլիճ կառուցելու համար: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ հղում կատարելով համաձայնագրի պատճենին։
Հունիսի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ ՆԳ նախարարությունում կայացել է դիմավորման հանդիսավոր արարողություն, հնչել են երկու երկրների օրհներգերը։
Հնդկաստանը հերքել է մի շարք լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ստորաբաժանումները ներթափանցել են Արունաչալ-Պրադեշ նահանգի տարածք և ռազմական ճամբարներ ստեղծել այնտեղ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, այս մասին ասվում է Հնդկաստանի ցամաքային զորքերի շտաբի հայտարարության մեջ։
Եվրահանձնաժողովը հունիսի 30-ին հայտարարել է, որ սկսում է Ուկրաինային 3,9 միլիարդ եվրոյի հատկացումը անօդաչու թռչող սարքեր գնելու համար շուրջ 6 միլիարդ եվրոյի չափով առաջին տրանշի շրջանակներում։ Այս գումարը մտնում է Ուկրաինային աջակցության 90 միլիարդ եվրո վարկի մեջ: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:
Ի՞նչն էր խանգարում Իսրայելին նախկինում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ինչո՞ւ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մինչև օրս ժխտողական մոտեցում ուներ։
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք: Այս մասին հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ընթացող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու (Kars-Iğdır-Aralık-Dilucu) երկաթգծի շինարարական աշխատանքները շարունակվում են:
Գազայի հատվածում անցած օրվա ընթացքում իսրայելական զինված ուժերի հարվածների հետևանքով առնվազն 8 պաղեստինցի է զոհվել, ևս 26-ը՝ վիրավորվել։ Այս ամենը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերից գործող հրադադարի ռեժիմի պայմաններում։ Այսպիսի տվյալներ է հրապարակել հատվածի առողջապահության նախարարությունն իր տելեգրամյան ալիքում։
Իրանը, հավանաբար, հուլիսի 1-ին բանակցություններ կվարի կատարական կողմի հետ՝ որպես ԱՄՆ-ի հետ իրանա-ամերիկյան հուշագրի իրականացման շուրջ երկխոսության միջնորդ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
Հաջորդ շաբաթ Անկարայում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ Թուրքիան կարող է ռուսական արտադրության С-400 ՀՕՊ համակարգերը որևէ երրորդ երկրի վաճառելու մասին որոշում կայացնել։
Գերմանիայի Համբուրգ քաղաքին հարակից Շտադե քաղաքում զինված հարձակում է եղել երիտասարդական կենտրոնի վրա։
Թեհրանը Վաշինգտոնի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների կմտնի միայն իրանա-ամերիկյան հուշագրի մի քանի կետի կատարումից հետո։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Տեսել եմ՝ ինչ է ասել Վլադիմիր Պուտինը, թե ում է նկատի ունեցել՝ չգիտեմ. Կարապետյան
Ռուսաստանը կապեր է հաստատում այլ երկրների հետ՝ նավթամթերքի հնարավոր ներմուծման համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը և իրանական միջուկային ծրագիրը Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև ընթացող անուղղակի բանակցությունների հիմնական թեմաները կլինեն։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղասպանությունը, ամենասարսափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար: Այս մասին ասել է Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:
Պաշտոնյան նշել է նաև, որ հունիսի 24-ին միմյանց 39 վայրկյան տարբերությամբ հաջորդած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերից հետո տեղի է ունեցել 609 հետցնցում։
Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը: Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Նախարարի խոսքով՝ Կիևին առաջարկվել է «ՄիԳ-եր՝ անօդաչու թռչող սարքերի դիմաց» մոտեցումը, քանի որ Ուկրաինան անօդաչուների արտադրության ոլորտում զգալի տեխնոլոգիական հնարավորություններ ունի, և նման փոխանակումն օգտակար կլիներ երկու երկրների ռազմական համագործակցության համար։
Նշենք, որ ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ հարվածի հետևանքով մասնավոր տուն է հրդեհվել, ինչի հետևանքով մահացել է 6 ամսական երեխա:
Դրա համար նրանք պետք է ներկայացնեն դիմում էլեկտրոնային ձևով՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի և այնտեղ մնալու նպատակների մասին՝ կցելով անձնագրի և փաստաթղթերի պատճենները, որոնք հաստատում են միջազգային փոխադրումների վարորդի մասնագիտական գործունեությունը։