Սեյֆում գտել են համարակալված ոսկու բնակտորներ, մետաղադրամներ և ձուլակտորներ։ Նախնական գնահատումներով՝ դրանց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ ինը միլիոն եվրո
Պաշտոնյան շեշտել է, որ գաղութացումն իր բոլոր դրսևորումներով անօրինական է, և որ Իսրայելը չունի ինքնիշխանություն 1967 թվականին օկուպացված Պաղեստինի տարածքի որևէ մասի նկատմամբ։
Օգոստոսի 13-ին Reuters գործակալությունը հայտարարել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Անկարան Մոսկվայի գործընկերներին է փոխանցել Ուկրաինայի առաջարկը՝ փոխադարձաբար դադարեցնելու Սև ծովում առևտրային նավերի և կողմերի համար կարևոր լոգիստիկ օբյեկտների դեմ հարվածները։
Դիվանագետը նշել է, որ Մոսկվան վերջնագիր չի ներկայացնում։
Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ։ Այն նաև ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ՝ չնայած հոգու խորքում գիտակցում է, որ երբեք չի ընդունվի ԵՄ․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Խաղաղության համաձայնագրի նախագծի նախաձեռնումը և խաղաղության գործընթացի վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը 2025 թվականի օգոստոսի 8-ին դարձան պատմական քայլեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհին», – ասել է EEAS-ի մամուլի ծառայության ղեկավարը։
Փլուզման վայրում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը։ Դրանում ներգրավված են տարերային աղետների արձագանքման ազգային ուժերը։
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր աշխարհը կորցրել է 2.6 միլիարդ բարել նավթ․ հայտնել է Saudi Aramco նավթային ընկերության ղեկավարը։
Եթե ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները այցելեն Ռուսաստան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց։ Սակայն, թե ինչ են նրանք առաջարկում բանակցությունների սեղանին, այլ հարց է, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռիկեի այգում, քանդում են Վրաստանի մայրաքաղաքի ամենահայտնի օբյեկտներից մեկը՝ «Երաժշտական թատրոնը և ցուցասրահը», որն առավել հայտնի է որպես «խողովակներ» կամ «Ռիկեի կուժեր»․ հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
ԱՄՆ-ն պլանավորում է տնտեսական մեկուսացման աննախադեպ նոր միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ. գրում է Reuters-ը՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին հղումով։
ՌԴ նախագահի՝ Վլադիմիր Պուտինի կողմից Իտուրուպ կղզի կատարած այցին վերաբերող Ճապոնիայի ղեկավարության հայտարարությունները ծայրաստիճան վրդովեցուցիչ և բացարձակապես անընդունելի են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, որ 7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել օգոստոսի 10-ին Կոլումբիայի արևմուտքում գտնվող Սան Խոսե դել Պալմար քաղաքի մոտ։
Նեթանյահուի և նրա մերձավորների վարած քաղաքականությունը վերածվել է ոչ միայն Գազային, Մերձավոր Արևելքին կամ տարածաշրջանին առնչվող խնդրի, այլև անվտանգության հարցի, որը վերաբերում է ողջ միջազգային հանրությանը։
ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարոսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Թաիլանդում Իրանի դեսպան Նասրեդդին Հեյդարին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը սպառնում է Իսրայելին, երբ լուսանկարվել է քարտեզով, որը ամբողջությամբ ջնջում է Իսրայելը։ Նա կարող է մեզ խնայել դասախոսություններից և սպառնալիքներից։ Այս մասին, ինչպես գրում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն:
Ցուցատախտակի վրա պատկերված էին Ալ-Աքսա մզկիթի բանալին՝ «Մենք վերադառնում ենք» գրությամբ, և Պաղեստինի քարտեզը, որտեղ ներառված չէր Իսրայելը։
Այսօր առավոտյան Իրանի Խուզեստան նահանգի Հուսեյնիե քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները կիրականացվեն: Այս մասին ՎԳՏՌԿ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Փոխնախագահը վստահություն է հայտնել, որ այդ երկու նպատակներին էլ այժմ հաջողվում է հասնել, և որ Միացյալ Նահանգներն Իրանի հետ հակամարտությունից դուրս կգա ավելի ուժեղ դիրքով։
Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո, Ժուկովսկի և Շերեմետևո օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել մուտքային և ելքային չվերթների վրա, հայտարարել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա):
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները թիրախավորել են երկրի հարավ-արևմուտքում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում գտնվող Դհուբաբ շրջանի ռազմական օդանավակայանը։ Այս մասին հաղորդում է եմենական Al-Masdar Online-ը։
Իրանի ուղերձը պարզ է. Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը, չապասառեցնի իրանական սառեցված ակտիվները և չհամաձայնի տարածաշրջանում (Լիբանան և Գազայի հատված) հրադադարի։ Այս մասին սոցիալական ցանցում գրել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Մոհսեն Ռեզային։
Կորոլյովի խոսքով՝ ԱԹՍ-ի գրոհից հետո առաջացած ծխածածկույթն օպերատիվ կերպով վերացվել է։
Հայտարարության մեջ ADNOC-ը շեշտել է ծովագնացների անվտանգության և բարեկեցության պաշտպանության կարևորությունը՝ միաժամանակ պահպանելով նավագնացության ազատությունը և ծովային անվտանգությունը։
Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Թաիլանդում Իրանի դեսպան Նասրեդդին Հեյդարին։
Նա նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը կարողություններ ունեն՝ տարածաշրջանում պահպանելու ռազմածովային ուժերի ներկայությունը՝ Իրանի շրջափակումը շարունակելու համար։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը առաջին անգամ այս պրեֆեկտուրայի համար հայտարարել է հորդառատ անձրևների և սողանքների վերաբերյալ նախազգուշացման ամենաբարձր՝ 5-րդ մակարդակը։
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է վարչակազմի հաղթանակի մասին դատարանում այսպես կոչված de minimis ռեժիմի չեղարկման հարցով, որը թույլ էր տալիս մինչև 800 դոլար արժողությամբ ապրանքներ ներմուծել ԱՄՆ առանց մաքսատուրքի վճարման և պարզեցված վերահսկողությամբ։