ԿԺԴՀ-ն հոկտեմբերի 31-ին հրթիռի նոր արձակում է իրականացրել:
Պակիստանի հյուսիս-արեւելքի Փենջաբի նահանգում մարդատար գնացքում բռնկած հրդեհի զոհերի թիվը հասել Է 73-ի, տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել Է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով փրկարար ծառայության ղեկավարին: Ավելի վաղ հաղորդվել Էր 62 զոհվածի եւ տասնյակ տուժածների մասին:
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 05:11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:11-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 06.960 և արևելյան երկայնության 125.220 աշխարհագրական կոորդինատներով (Ֆիլիպիններ՝ Դավաո քաղաքից 45 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ռուբեն Սաֆրաստյանը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին:
Սյուրի դղյակը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, գործնականում ամբողջովին այրվել է խոշոր հրդեհի հետեւանքով, որը Ճապոնիայի հարավում տեղի է ունեցել հոկտեմբերի լույս 31-ի գիշերը:
Իրաքում շարունակվող անկարգությունների հետեւանքով վերջին մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է 100 մարդ, տուժել է 5,5 հազար հոգի:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հոկտեմբերի 31-ին ներողություն է խնդրել ճապոնացի ժողովրդից արդարադատության նախարար Կացույուկի Կավայիի պաշտոնաթողության համար:
Պակիստանի Փենջաբի նահանգում ուժգին հրդեհ է բռնկել մարդատար գնացքում, կրակը ճարակել է էկոնոմ դասի երեք վագոն: Ինչպես Dawn թերթին հայտնել են Ռահիմ Յար Խան օկրուգի արտակարգ ծառայություններում, զոհվել է 24 մարդ:
Իրազեկիչը, որն ամերիկացիներին օգնել է գտնել ԻՊ-ի պարագլուխ Բաքր ալ Բաղդադիի հետքը, փոխհատուցում կստանա մինչեւ 25 մլն դոլարի չափով: Այդ մասին գրել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Դանիայի իշխանությունները թույլատրել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի անցկացումն իրենց տնտեսական գոտում:
Հունգարիան Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարության վրա վետո է դրել այդ երկրում հունգարական ազգային փոքրամասնության իրավունքների խախտման պատճառով:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարել է, որ իր երկիրը կարող է ինքնուրույն գործողություն սկսել Սիրիայում, եթե քրդական զինված կազմավորումները 30 կիլոմետրով հետ չքաշվեն սիրիա-թուրքական սահմանից:
Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրի նախարարների կաբինետին խնդրել է շարունակել աշխատանքը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը՝ Սահմանադրության համաձայն: Այդ մասին ասված է նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Իսրայելի նշանավոր քաղաքական գործիչներից երկուսը կոչ են արել երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետևելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրինակին:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դեռեւս որոշում չի ընդունել նոյեմբերի 13-ին ԱՄՆ իր այցի վերաբերյալ:
Կատալոնիան երբեք դուրս չի գա Իսպանիայի կազմից: Այդ մասին երկրի կառավարության նախագահի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը հոկտեմբերի 30-ին հայտարարել է Antena 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարել է, որ երկրի խորհրդարանը պատասխան է պատրաստում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձեւի ընդունմանը, որը ճանաչում է Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը։
Հոլիվուդյան հանրահայտ դերասան Մարկ Ռուֆալոն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:
Իսրայելի բոլոր դեսպանություններն ու հյուպատոսությունները դադարեցրել են աշխատանքը երկրի ֆինանսների նախարարության հետ ԱԳ նախարարության կոնֆլիկտով պայմանավորված գործադուլի պատճառով:
Շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգը հրաժարվել է բնապահպանության ոլորտի մրցանակից՝ հայտարարելով, որ «կլիմայական շարժմանն այլեւս անհրաժեշտ չեն մրցանակներ»։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը միջազգային լրատվամիջոցների գլխագրերում է:
Դոնբասի հակամարտությունն ավարտելը հնարավոր է թեժ փուլի դադարեցումից, մարդկանց հաշտեցումից եւ անվտանգ վերաինտեգրացումից հետո: Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Մարիուպոլի Միասնության համաժողովի ընթացքում։
Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Աբուլ Գեյթը հայտարարել է, որ ուշադիր հետեւում է իրադրության զարգացմանը Լիբանանում եւ կոչ է արել պահպանել քաղաքացիական հաշտությունն այս երկրում։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մինչ այժմ ՆԱՏՕ-ից պաշտոնական պատասխան չի ստացել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ մայիսին ուղարկված առաջարկությանը:
Հայոց ցեղասպանության եւ Անկարայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ամերիկացի օրենսդիրների որոշումները հակասում են երկու երկրների ռազմավարական հարաբերություններին եւ կվնասեն դրանց:
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սեթրֆիլդը կանչվել է արտգործնախարարություն:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կայծակնային արագությամբ հայտնվեց թուրքական լրատվամիջոցների գլխագրերում:
Հայաստանը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 296 բանաձևի ընդունումը, որով հաստատվում է ԱՄՆ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Կամերունh արեւմուտքում առնվազն 42 մարդ է զոհվել հորդառատ անձրեւներից ու հեղեղումից առաջացած սողանքի հետեւանքով: Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական մամուլին: