Բաժիններ՝

«Համացանցը հասարակությանը չկործանելու համար պետք է ենթարկվի բարոյական օրենքներին». Պուտին

Համացանցը երիտասարդ սերնդի համար բազմաթիվ վտանգներ է պարունակում: Այս մասին մարտի 4-ին «Մենք միասին ենք» ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Regnum հրատարակությունը:

«Համացանցը ներխուժել է մեր կյանքի բոլոր ոլորտներ, և մեծ հաշվով այն պետք է ոչ միայն տարրական, ձևական, իրավական կանոններին ենթարկվի, այն նաև այն հասարակության բարոյական օրենքներին, որում մենք ապրում ենք: Հակառակ դեպքում ապագայում այդ հասարակությունը կկործանվի ներսից», -ասել է Պուտինը:

«Իսկ այնտեղ, մենք, ցավոք, ի՞նչ ենք տեսնում. ոչ միայն փողոց դուրս գալու կոչեր` մասնակցելու չարտոնված փողոցային ակցիաների: Բոլորս էլ մեծ մարդ ենք և այդ ամենը հասկանում ենք, թաքցնելու բան չկա: Հանդիպում ենք մանկական պոռնոգրաֆիայի, մանկական մարմնավաճառության, դրանց առաջխաղացմանը: Թմրանյութերի տարածման, որում թիրախային լսարանը հենց երեխաներն ու դեռահասներն են: Փողոց հանելու հետ, որպեսզի այնտեղ խուլիգանություն անեն, կռվեն ոստիկանության հետ, իսկ հետո երեխաների մեջքի ետևում թաքնվեն, նրանց առաջին պլան բերելով»,-նշել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով այս ամենը երեխաների օգտագործում է «որպես առարկա, որպես գործիք ինչ-որ մեկի եսասիրական նպատակներին հասնելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս