«Թուրք գործընկերների հետ ընդհանուր շահեր ունենք Սիրիայում». ԱՄՆ Պետքարտուղարություն

ԱՄՆ-ը և Թուրքիան կշարունակեն կառուցողական աշխատել Սիրիայում համատեղ շահերն առաջ տանելու համար: Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝  հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ պատասխանելով Իդլիբում Վաշինգտոնի և Անկարայի միջև համագործակցության հեռանկարների մասի հարցին:

«Մենք թուրք գործընկերների հետ ունենք ընդհանուր շահեր, հատկապես Սիրիայի պարագայում: Մենք շարունակելու ենք կառուցողական աշխատել Սիրիայում՝ Թուրքիայի հետ մեր համատեղ շահերը առաջ մղելու համար»,-ասել է Փրայսը:

Տեսանյութեր

Լրահոս