
ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում բնաձևը մերժվեց Թեհրանի, ՌԴ-ի և ՉԺՀ-ի ջանքերի շնորհիվ. Իրան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդում (ԿԽ) Թեհրանի վերաբերյալ բանաձեւի նախագիծը մերժվել է Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ջանքերի շնորհիվ: Մարտի 4-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
«Թեհրանում, Վիեննայում եւ Եվրոպայի երեք երկրների (Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի – ծանոթ. խմբ.) մայրաքաղանքներում (մեր) դիվանագիտական ջանքերի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից համագործակցության շնորհիվ բանաձեւը մերժվել է»,- մեջերում է նրա խոսքն Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: