Բաժիններ՝

Կորոնավիրուսի դեմ պատվաստման տեղեկաթերթիկները ԵՄ-ում կհայտնվեն մի քանի ամիս հետո. Bloomberg

Պատվաստման տեղեկաթերթիկները Եվրամիությունում կհայտնվեն ոչ շուտ, քան մի քանի ամիս անց, ինչն սպառնում է 2021 թականի տուրիստական սեզոնի ձախողմամբ: Մարտի 3-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով միության ներքին փաստաթուղթը։

Այնտեղ ասված է, որ Եվրահանձնաժողովն (ԵՀ) աշխատում է «թվային ենթակառուցվածքի սեղծման վրա, որը կդյուրացնի նման տեղեկաթերթիկների իսկության ստուգումը:

Ըստ որում նշված է, որ այդ հարթակի ստեղծման տեխնիկական աշխատանքը կարող է տեւել երկուսից մինչեւ չորս ամիս:

Bloomberg-ի տվյալներով՝ԵՀ-ն խնդրում է Եվրամիության անդամ երկրներին այդ հարցի շուրջը դիտողությունները ներկայացնել մինչեւ մարտի վերջին պատվաստման տեղեկաթերթիկների մասին օրինագծի հրապարակումը:

Բացի դրանից, երկրները պետք է մշակեն COVID-19-ից «ապաքինման ապացույցների» ընդհանուր մոտեցում, քանի որ առայժմ պազ չէ, թե հիվանդություն տարած մարդը որքան երկար իմունիտետ ունի, եւ թե նրա օրգանիզմը նաեւ կայուն կլինի կորոնավիրուսի նոր տարբերակների նկատմամբ:

Մարտի 1-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ ԵՀ-ն պատրաստվում է մարտին ներկայացնելու կորոնավիրուսի դեմ պատվաստման միասնական հավաստագրի նախագիծը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս