Էրդողանը կոչ է արել վերացնելու Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մարտի 4-ին կոչ է արել վերացնելու Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները։
«Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների դադարեցումը կնպաստի տարածաշրջանի տնտեսական բարգավաճմանն ու կայունության հաստատմանը»,- հայտարարել է նա՝ հանդես գալով Իսլամական ությակի (Բանգլադեշ, Եգիպտոս, Նիգերիա, Ինդոնեզիա, Իրան, Մալայզիա, Պակիստան, Թուրքիա) ղեկավարների 14-րդ գագաթնաժողովում, որը տեղի է ունենում առցանց ձեւաչափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: