Փոխհատուցումների շուրջ բանակցություններն այն հինգ երկրների անունից, որոնց քաղաքացիներն Իրանում զոհվել են «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-ի ավիաաղետի հետեւանքով, վարելու է Ուկրաինան:
Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությանը մեղադրել է ավտորիտարիզմի, ազգային միասնության բացակայության մեջ եւ պաշտոնապես հայտարարել է քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին: Մարգվելաշվիլին իր պլանների մասին փետրվարի 17-ին գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ նախագահ Թայիփ Էրողանի այն հայտարարությունների կապակցությամբ, որոնք նա արել է վերջերս Իսլամաբադ կատարած իր այցի ժամանակ:
Անհայտ անձինք հարձակվել են Բուրկինա-Ֆասոյի հյուսիսի գյուղերից մեկի վրա՝ սպանելով 24 մարդու: Այդ
Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի նկատմամբ զենքի բռնարգելքը, ինչպես նաեւ սահմանափակիչ միջոցներն այդ երկրի չորս քաղաքացիների դեմ:
Երկու մարդ է վիրավորվել Անկարայի Էթիմեսգութի շրջանի լիցեյում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ, սովորողները տարահանվել են շենքից:
Ճապոնիայի Իոկոհամա քաղաքի նավահանգստում կարանտինի մեջ գտնվող Diamond Princess ճամփորդանավում Covid-19 կորոնավիրուսով վարակում է հայտնաբերվել եւս 99 մարդու մոտ:
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ռազմական աջակցություն ցուցաբերել Անկարային Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողության դեպքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ նոր կորոնավիրուսի բռնկման հետաքննության միջազգային խումբը ժամանել է Չինաստան:
Ճապոնիայում կորոնավիրուսի տարածումն այս տարի փետրվարի 23-ին Նարուհիտո կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ Տոկիոյի կայսերական պալատ հպատակների՝ զանգվածային այցելության չեղարկման պատճառ է դարձել:
«Ադրբեջանը թող պատրաստվի ու գնա Արդարադատության միջազգային դատարան, մենք կարող ենք ամեն ինչ այնպես լավ կազմակերպել, որ Ադրբեջանի բոլոր փաստարկները ջախջախենք։ Զարմացած եմ, որ Ալիևի պատկերացումներն այդքան մակերեսային են, մասնավորապես՝ սեփական պատմության իմացությունը, չնայած սա բնական է, քանի որ նրանք այդքան էլ սեփական պատմություն չունեն։ Սա է պատճառը, որ կարծես թե երրորդ դասարանի աշակերտի պատասխաններ լինեին։ Ադրբեջանը որևէ փաստարկ չունի»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Հուբեյի նահանգի վարչակազմը տարածաշրջանի բոլոր բնակիչներին, ներառյալ գյուղացիներին, արգելել է դուրս գալ տներից, գրել է South China Morning Post-ը:
Տրապիզոնի Ս. Մարիա կաթողիկե եկեղեցու գերեզմանատանը ատելության հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով անհայտ անձինք քանդել ու հրկիզել են հանգուցյալ Զեհրա Չոլաքի գերեզմանի խաչը։
Հալեպի անվտանգության խորհրդի նիստում հայտարարվեց Հալեպ քաղաքի եւ նրա արվարձանների ամբողջական ազատագրման մասին։
Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումն արդեն հասել է առավելակետին, վարակման նոր դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է, եւ ապագայում հարկ է սպասել իրադրության բարելավման:
ԱՄՆ-ի Միսսիսիպիի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների պատճառով, նահանգի Ջեքսոն մայրաքաղաքում ջրի տակ են անցել մի քանի շրջաններ, Փեռլ գետը դուրս է եկել ափերից, դրանում ջրի մակարդակը գերազանցել է 11 մետրը եւ շարունակում է բարձրանալ։
ԱՄՆ-ն ըստ էության անտեսել է մերձավորարեւելյան կարգավորման նկատմամբ միջազգայնորեն ճանաչված մոտեցումը, դա հազիվ թե օգնի բարելավելու իրադրությունը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Stampa թերթում հրապարակված հարցազրույցում
ՆԱՏՕ-ն ինտենսիվ ու բաց քննարկումներ էֆ անցկացնում Ռուսաստանի հետ:
ԱՄՆ-ը, Կանադան, Հարավային Կորեան, Հոնկոնգը, Իտալիան ձեռնամուխ են եղել իրենց քաղաքացիների տարահանմանը, որոնք երկշաբաթյա կարանտին են անցել Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստում կանգնած Diamond Princess ճամփորդանավում:
Չինաստանում փետրվարի 17-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 16-ի 20:00-ի) դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 70 հազար 548, մահացու վախճան է արձանագրվել 1770 դեպքում, հաղորդել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
Չինաստանն արտոնագրային հայտերի թվով առաջատարն է 10 ամենահեռանկարային գիտատեխնիկական բնագավառներից 9-ում՝ վերջին տասը տարում այդտեղ առաջ անցնելով ԱՄՆ-ից:
«ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպումների ընթացքում քննարկվում է նաև բանակցային ձևաչափի հարցը, որի վերաբերյալ կողմերից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով կարգավորման գործընթացին։
Նոր գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը վճռականորեն մաքրում է գլխավոր դատախազությունը հայ պաշտոնյաներից:
Ակնհայտ է, որ ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա են տագնապահարույց զարգացումներ։ Այլևս փաստ է, որ, այսպես կոչված, Ղարաբաղի «ադրբեջանական համայնքը» ստատուսով օժտելու, նրան բանակցային կողմի վերածելուն ուղղված քայլեր են ձեռնարկվում։ Ընդ որում՝ մենք տեսնում ենք, որ պաշտոնական Բաքվի այս մտադրությունն ընկալելի է միջնորդների կողմից։ Ըստ այդմ՝ հարցը հետևյալն է՝ հաջողվե՞լ է արդյոք ադրբեջանական կողմին հաջողության հասնել այս հարցում։ Այնպիսի տպավորություն է, որ՝ այո՛։ Տվյալ դեպքում ես որպես հիմք եմ ընդունում ՀՀ արտաքին գերատեսչության վերջին հայտարարություններում տեղ գտած «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» եզրը։
Թուրքիայում տարեցտարի ավելանում է ծեր բնակչության թվաքանակը։ 2010-2018թթ․ ընթացքում ծեր բնակչության աճը կազմել է 1․18 տոկոս։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
2019 թվականին Airbus ավիաշինական կորպորացիայի զուտ վնասը կազմել է 1,36 միլիարդ եվրո (1,48 միլիարդ դոլար): Այդ մասին են վկայում ընկերության՝ փետրվարի 13-ին հրապարակված նյութերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացում առաջ է քաշում միկրոհեղափոխությունների գաղափարը:
Եթե նախագահ Ալիեւն ուզում է խորանալ պատմության մեջ, ապա ես կարող եմ հիշեցնել նրան, որ հայոց թագավոր Տիգրան Մեծի ժամանակներում Հարավային Կովկասում Ադրբեջան անվանումով երկիր գոյություն չի ունեցել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց` Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում․ ինչպես Ադրբեջանն է անկախություն ձեռք բերել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանից և Խորհրդային Միությունից: Փաշինյանը նաև նշեց, որ հիմնահարցի կարգավորման բանակցությունների համար նոր գաղափարներ առաջ քաշելու ահրաժեշտություն է տեսնում:
Վարչապետն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է շատ հստակ շեշտի, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում։