Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են, որ տվյալ պահի դրությամբ նահանգի չափահաս բնակչության շուրջ 73 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առնվազն առաջին դեղաչափը: Դրա արդյունքում Նյու Յորքի բնակիչները սկսել են աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքին:
Սևծովյան նավատորմը ձեռնամուխ է եղել Սև ծովի ջրատարածքում Հունաստանի ռազմածովային ուժերի Daniolos հրթիռային մոտորանավակի գործողություններին հետևելուն: Այս մասին ասված է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ:
Դա տեղի է ունեցել Իսրայելի երկարամյա առաջնորդի պաշտոնանկությունից գրեթե մեկ ամիս անց: Նեթանյահուն պաշտոնանկ էր արվել այն բանից հետո, երբ երկրի նախագահը որոշել էր, որ ութ կուսակցությունների և շարժումների ներկայացուցիչները պետք է կոալիցիոն կառավարություն ստեղծեն:
3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավային Սամեբա գյուղի մոտ (Քվեմո Քարթլիի շրջան)՝ Դմանիսի քաղաքից 26 կիլոմետր հեռավորության վրա (104 կմ հեռավորության վրա Թբիլիսիից), հայտնում է երկրի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը:
Իրանում կորոնավիրուսի վարակով պայմանավորված իրադրությունը վատանում է, երկրում հիվանդության հինգերորդ ալիքի բռնկման հավանականություն կա:
Մոսկվայի բնակչներին նախազգուշացրել են կիրակի սպասվող 33 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի և ուլտրամանուշակագույն ճառագայթների մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի ղեկավար Եվգենի Տիշկովեցը:
Սիրիայի Դեր Զորի նահանգի Օմար նավթահանքավում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել: Այս մասին հայտնում է SANA- ն:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը աղիների մեկ շաբաթ առաջ արված վիրահատությունից հետո առաջին անգամ, հուլիսի 11-ին կեսօրին մոտ անգամ հայտնվել է հավատացյալների առջև Հռոմի «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցի 11-րդ հարկի պատշգամբում. այդ հիվանդանոցում է գտնվում նրա հիվանդասենյակը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հավատացյալների հետ Սրբազան Քահանայապետի ավանդական հանդիպման ուղիղ հեռարձակումը «Տիրոջ հրեշտակը» կեսօրյա աղոթքի կապակցությամբ իրականացրել են Սուրբ Աթոռի Vatican Media հեռուստաընկերությունը և իտալական RAI պետական հեռուստատեսությունը: Սովորաբար այդ աղոթքը Հռոմի պապը կիրակի Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից է բարձրացնում։
Ադրբեջանական լրատվամիջոցները Շուշիի՝ Հայ Առաքելական Եկեղեցու Ղազանչեցոց տաճարը ներկայացնում են որպես Ռուս Ուղղափառ եկեղեցի:
Ադրբեջանում ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են Շուշի այցելելու պաշտոնական Բաքվի հրավերից: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախօրեին ադրբեջանական կառավարությունը 46 երկրի դեսպանների հրավիրել էր այցելել Ֆիզուլի (Վարանդա) և Շուշի:
Թուրքիայի Վանի նահանգի Մուրադիե շրջանում անօրինական միգրանտներ տեղափոխող միկրոավտոբուսի վթարի արդյունքում 12 մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել, տեղեկացնում է «Անադոլու»-ն:
Մոսկվան հաղթահարել է «Քովիդ-19»-ով վարակվածության գագաթնակետը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Ֆրանսիացի դիզայներ Թիերի Գոգենը ներկայացրել է 350 միլիոն դոլար արժողությամբ նորագույն մասնավոր գնացքի կոնցեպցիան:
Բոլոր ավստրալացի զինվորականները հեռացել են Աֆղանստանից: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար Փիթեր Դաթոնը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Քվեարկության ընթացքին հետևելու է ավելի քան 2400 դիտորդ, որոնց թվում՝ ԱՊՀ, ԵԱՀԿ, ԵՄ, ինչպես նաև ՌԴ-ի, ԱՄՆ-ի և այլ երկրների ներկայացուցիչներ: Կարգուկանոնին հետևելու համար ներգրավվել է ոստիկանության ավելի քան 6000 աշխատակից:
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների փորձագետները կարծում են, որ պատվաստված աշակերտներն ու ուսուցիչները կարող են դպրոցներում դիմակներ չկրել:
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում մեկնել է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Շեշտելով, որ կիպրոսցի թուրքերը կղզու հիմնական տարրն են՝ հայտարարել է, որ իրենց դիրքորոշումը Կիպրոսի վերաբերյալ հստակ է և երբեք չի փոխվի:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը և նրա զուգընկերուհին՝ Սյուզանա Տիրը սպասում են իրենց առաջնեկին:
«Ռուսաստանը պարտավորվում է մեր անվտանգային խնդիրները լուծել, Եվրամիությունն էլ դրամաշնորհներ է տրամադրում։ Ստացվում է, որ երկու մեծ բևեռներ Հայաստանին տանում են սահմանների սահմանագծման ու ճանաչման՝ իրենց համար նպատակ ունենալով տարածաշրջանը բերել կայունացման, և դա անում են մեր հաշվին։
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Եվրախորհրդարանի հուլիսի 8-ի լիագումար նիստում ընդունված բանաձևը, որտեղ ասվում էր, որ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների, հատկապես քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) վրա կիրառվում են ճնշումներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վրաստանում հուլիսի 10-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1364 նոր դեպք:
«Բարդ աշխարհաքաղաքական իրադրություն է Հայաստանի շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով օրերս Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը։
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 85 հազար 694-ով, վերջին 24 ժամում մահացել է 151 մարդ:
Աֆղանստանում ծայրահեղական «Թալիբան» զինված խմբավորման հետ բախման հետևանքով չորս ոստիկան է մահացել:
Տաջիկստանի կենտրոնական հատվածում գտնվող Բուստոն գյուղի հինգ բնակիչ է մահացել հուլիսի 10-ին գրանցված 5.9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով:
Ճապոնիայի արևմուտքում բնակվող ավելի քան 400 հազար քաղաքացիների ուժեղ հորդառատ անձրևների պատճառով խորհուրդ են տվել տարհանվել:
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի և Կատարոտ (Ջդրդուզ):
Լոնդոնի մետրոյի ուղևորներից մեկի վրա անհայտ անձը հարձակում է իրականացրել:
Հաիթիի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, խոսնակ Ժոզեֆ Լամբերին նշանակել են երկրի ժամանակավոր նախագահ:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի: